ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի նոր շոուն. Պոկել կախիչները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Լոռու մարզ կատարած շրջայցը, ձևական զայրույթը և մի քանի պաշտոնյաների պաշտոնանակությունը վկայում են, որ Փաշինյանը նոր շոու է նախապատրաստել հանրության ուշադրությունը շատ ավելի կարևոր խնդիրներից շեղելու համար։

Հիշեցնենք՝ Փաշինյանը Լոռիում վեց համայնք էր այցելել, որտեղ կառավարությունը դպրոցներ, մարզադահլիճներ ու բժշկական կենտրոն է կառուցել։ Փաշինյանը շրջել էր, կոշտ դիտողություններ արել, պոկել կախիչները, մատնացույց արել շինարարության ընթացքում կատարված բոլոր թերությունները, հայտարարել, թե դժգոհ է, իսկ երեկ էլ Կառավարության նիստում նշել էր, թե իրեն պետք է ոչ թե խնդիրների մասին բարձրաձայնող, այլ խնդիրները լուծող պաշտոնյաներ։

Քաղաքաշինության կոմիտեի նախարար Արմեն Ղուլարյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը անհապաղ ազատվել էին զբաղեցրած պաշտոններից, ընդ որում Ղուլարյանը Փաշինյանի համերկրացին էր, ամենաիսկական նախկին, որը բավականին լուրջ ունեցվածք էր կուտակել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, սակայն, իջևանցի լինելու հանգամանքով պայմանավորված, շարունակում էր պաշտոնավարել նաև Փաշինյանի օրոք։

Արամ Խաչատրյանն էլ ջերմ հարաբերություններ ուներ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թե ո՞րն է իրական պատճառը, որ Փաշինյանն ազատվում է այս պաշտոնյաներից, թերևս դժվար թե հանրությունը տեղեկանա, բայց նոր շոուներ կազմակերպելու Փաշինյանի անհագ ձգտումը նորանոր հորիզոններ են նվաճելու, ընդ որում ՔՊ-ում բավականին լուրջ դժգոհություն ունեն Խաչատրյանի հեռացման կապակցությամբ և նշում են, որ նրանից առաջ պետք է պաշտոնանկ արվեր Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ինչպես նաև համապատասխան տեսչական մարմինների ղեկավարները, որոնք էլ պետք է իրականացնեին վերահսկողությունը, այլ ոչ թե ողջ կուժն ու կուլան կոտրվեր Լոռու այլևս նախկին մարզպետի գլխին, որը, ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկութունների, բոլոր շանսերն ուներ Փաշինյանի խնամին դառնալու։ 

Մանե Ատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular