ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը լուծարված չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 1-ն անցավ. Արցախի Հանրապետությունը լուծարվե՞ց, թե ոչ: 

Հիշեցնենք, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին հրամանագիր է ստորագրել, որով մինչև 2024 թ․ հունվարի 1-ը պետք էր լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում էր գոյություն ունենալ։ 

Ի՞նչ փոխվեց հունվարի 1-ից հետո․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

«Հունվարի 1-ից հետո չենք հանդիպել պարոն Շահրամանյանի հետ, բայց մինչև այդ եղել է հանդիպում հենց այդ կապակցությամբ՝ ճշտելու՝ ի վերջո գոյություն ունի որևէ հրամանագիր, և ի վերջո որևէ քայլեր պատրաստվո՞ւմ է անել պարոն Շահրամանյանը, թե ոչ։ Քննարկում է եղել, մեկ անգամ ևս վերահաստատվել է այն, որ հրամանագիր, որպես այդպիսին, որևէ մեկը չի կարող փաստել, ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակման պահին, իսկ նման հրամանագիր չի հրապարակվել»,- ասաց Հակոբյանը։

Ըստ Արցախի ԱԺ պատգամավորի` լրատվամիջոցները ինչ-որ բովանդակությամբ տեքստ են հրապարակել, բայց այն չի եղել պաշտոնական հրամանագիր։ Նա նշեց, որ խոսել մի բանի մասին, որն ուղղակի չկա, դրա կարիքը ունեն իշխանությունները և իրենք անընդհատ ճնշում են գործադրում, որ պետք է անպայման չեղարկվի մի հրամանագիր, որը չկա, «դրանով սպասարկում են ադրբեջանական շահը, ճնշումը և պահանջը»։

«Եթե խոսվում է չեղարկող հրամանագրի մասին, ապա ստացվում է, որ հաստատվում է այնպիսի հրամանագիր, որը չկա։ Մենք ընդհանրապես հետաքրքրված էլ չենք խոսել դրա մասին։ Արցախի Հանրապետությունը, նույնիսկ եթե հրամանագիր լիներ, չէր կարող լուծարվել, քանի որ որևէ մեկը իրավական ուժ չունի։ Ըստ Արցախի Հանրապետության սահմանադրության՝ չի կարող երկրի նախագահը կամ որևէ այլ անձ լուծարել Արցախի Հանրապետությունը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է մեր հարցին, որ եթե Արցախը չի լուծարվել, պետական ինստիտուտները շարունակում են գործել, ապա ե՞րբ է տեղի ունենալու Արցախի ԱԺ նիստը, Հակոբյանն ասաց, որ այս պահին որևէ հստակ բան ասել չի կարող: Եվ եզրափակեց, որ «համաձայն չէ այս լռության հետ, բայց Արցախի պետական ինստիտուտները շարունակում են գործել, Արցախի ԱԺ-ն շարունակում է աշխատել»։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular