ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է խաչմերուկի լուսակիրը, երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել է մայթին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 2-ին արտակարգ դեպք  է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը, առաջ ընթացել, կոտրել մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել թերթի կրպակի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular