ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղղված են Միությանը. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Նա նախ մասնակցել է ԵԱՏՄ շրջանակներում հանդիպման, ապա մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ուղևորությունը Հայաստանի ղեկավարի համար առաջինն էր Ղարաբաղի կորստից և Ռուսաստանի հետ վեճերից հետո։ «Iz.ru» փորձել է հասկանալ, թե ինչպես են փոխվել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները։

ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ այցը լավ ազդանշան է համարել։

— Հայաստանը վերջին ամիսներին եռանդուն կերպով փչացնում էր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կուզենայի հավատալ, որ էմոցիաները ինչ-որ չափով հանդարտվել են, կրքերի սրությունը մարել է։ Այս այցը ես համարում եմ դիվանագիտական ​​մեծ հաջողություն երկու երկրների համար։ Հուսով եմ, որ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցությունն այժմ ավելի կառուցողական կլինի, և բացասական ուղղությամբ սահքը կդադարի,- ասել է նա։

ՄԳԻՄՕ-ի կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովն էլ պնդում է, որ հարաբերություններում դժվարություններ կան, բայց դրանք չպետք է չափազանցնել։

— Այո, հայտարարությունները բավականին կոշտ էին հնչում, բայց դրանք գրեթե երբեք չվերածվեցին որոշումների ու գործողությունների։ Հայաստանը դեռևս ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ անդամ է, ռուսական ռազմակայանն ապահովում է այդ Անդրկովկասյան հանրապետության անվտանգությունը, և երկկողմ համաձայնագրերը շարունակում են աշխատել։ Այո, կան որոշակի կոծտ եզրեր, մենք հավանաբար կարող ենք նկատել Երևանի կողմից բազմավեկտոր քաղաքականության անցնելու փորձ։ Բայց գլխավորը չի փոխվել՝ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ։ Փաշինյանի այցը ընդգծում է այդ փաստը,- նշել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular