Ողբերգական դեպք՝ Վանաձորում. Փամբակում հայտնաբերվել է տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձորի «Երրորդ մաս» թաղամասում գտնվող «Արմենիա Լադա» վայր, որտեղ հետնամասում՝ գետի մեջ, հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կիրակոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Ռաֆիկ Գ․-ն է, ում գետի մեջ, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել է Վանաձորի բնակիչ 37-ամյա Արսեն Ավետիսյանը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։