ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծառուկյան» դաշինքի համար ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ միայն սկսվում է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ընտրությունների արդյունքներով ամեն ինչ ոչ թե ավարտվում, այլ սկսվում է: Համենայն դեպս «Ծառուկյան» դաշինքի դեպքում դա այդպես է: Բազմիցս նշվել է, որ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը տարբերվում է այլ ուժերի կամ գործիչների գործունեությունից նրանով, որ նրա համար չկան ընտրութուններից առաջ կամ հետո ժամանակային միջակայքեր: Գագիկ Ծառուկյանը աշխատել է ՀՀ քաղաքացու հետ մշտապես, լսելով, օգնելով, աջակցելով: Հասկանալի է, որ Ծառուկյանին բնորոշ այս գործելաոճը նույնությամբ փոխանցվելու է նրա գլխավորած դաշինքին և բազմապատկվելու է' կրկնվելով դաշինքի յուրաքանչյուր անդամի գործունեությամբ:

Հենց սա նկատի ունենք, ասելով, որ ընտրություններով ամեն ինչ նոր սկսվում է, այլ ոչ թե ավարտվում: Նախընտրական ընտրարշավի ընթացքում «Ծառուկյան» դաշինքը իր հիմնական շեշտադրումը կատարում էր ոչ թե անիրականանալի խոստումների, մրցակից ուժերին քննադատելու չաշխատող մեթոդաբանության, այլ իր ծրագիրը ընտրողներին բազմակողմանիորեն ներկայացնելու վրա: Գագիկ Ծառուկյանը անձամբ էր հանդիպում ընտրողների հետ տարբեր բնակավայրեւոյմ և կետ առ կետ ներկայացնում «Ծառուկյան» դաշինքի հայտնի 15 կետերը, որոնք առաջարկում էին երկիրը սոցիալ-տնետսական ճգնաժամից դուրս բերելու գործուն մեխանիզմներ:

 

Զուր չէր, որ «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը դարձավ ընտրողին ամենածանոթ, իսկ համացանցում, լրատվադաշտում և քաղաքական շրջանակներում ամենաքննարկված ու լուսաբանված ծրագիրը: Դրա որոշ կետեր, ինչպես օրինակ կենսաթոշակների բարձրացումը և դրա համապատասխանեցումը նվազագույն զամբյուղին, նվազագույն աշխատավարձերի բարձրացումը, առողջապահության և կրթության ոլորտին վերաբերող առաջարկները, ՓՄՁ-ին հարկերից ազատելու ծրագրերը անգամ լուսաբանվեցին արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներում:

Այսօր ընտրությունները արդեն կայացել են, հանրությունը տվել է իր քվեն քաղաքական ուժերին: Ու չնայած այն հանգամանիքն, որ Գագիկ Ծառուկյանը իր ելույթներում մշտապես հայտարարում էր, որ ծրագիրը կյանքի կոչելու համար դաշինքին անհրաժեշտ է 50% + 1 ձայն, այնուամենայնիվ հանրությունը իր ընտրությունը արդեն կատարել է, ինչի արդյունքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է ավելի քան 400 հազար քվե, որը սակայն 50% + 1 ցուցանիշը չէ:

Ինչևէ, որոշողը ընտրողն է: Եվ չնայած դրան «Ծառուկյան» դաշինքի' այսօր իր տարածած հայտարությունում մեջ հստակ նշված է. «Մենք երբեք չենք դադարեցնելու մեր ակտիվ եւ անմիջական շփումները ժողովրդի հետ եւ երբեւէ մեր ժողովրդին չենք բաժանելու մեզ ձայն տվածների եւ չտվածների»: Սա նշանակում է մի բան: «Ծառուկյան» դաշինքին մշտապես խորթ է եղել հասարակությունը յուրայիների և օտարների բաժանելու միտումը: Իր հայտարարությամբ «Ծառուկյան» դաշինքը կրկին անգամ փաստում է, որ իրենց համար ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ միայն նոր է սկսում:
Ուստի «Ծառուկյան» դաշինքը լծվում է արդյունավետ քաղաքական աշխատանքի: 

Արման Հովակիմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular