ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը. Ռուսաստանն արձակել է 90 անօդաչու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած գիշեր Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 13 մարդ:
Արկերի մի մասն ընկել է քաղաքի կենտրոնում գտնվող Donbass Palace հյուրանոցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Քաղաքային ծառայությունները հաստատել են, որ ուկրաինական զինված ուժերի հրետակոծության ժամանակ մեկ լրագրող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։

Մինչդեռ Ռուսաստանը լույս հունվարի 1-ի գիշերը ռեկորդային թվով «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքեր է գործարկել ամբողջ Ուկրաինայի տարածքով՝ 90 անօդաչու, որից 87-ը խոցվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը: Այս մասին գրում է pravda.com.ua-ը:

Ռուսները հարված են հասցրել նաև Խարկովի մարզին 4 С-300 կառավարվող զենիթահրթիռային հրթիռներով, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններին՝ երեք X-31X և մեկ X-59 հրթիռներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular