ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը 720 մլն դոլարով ձեռք է բերում հնդկական ՀՕՊ համակարգեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sciencexxi.com-ը գրում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել հնդկական պաշտպանական
սարքավորումներ արտադրող Bharat Dynamics Limited ընկերության հետ հակաօդային պաշտպանության
համակարգերի գնման համար։ Այս մասին հայտնել է The Economic Times հրատարակությունը։ Գործարքի
առարկան «Akash» զենիթահրթիռային համակարգերն են, որոնք հնդկական ընկերությունն ինքնուրույն է
արտադրում։ Նման 15 համալիրների համար Հայաստանը կվճարի 720 մլն ԱՄՆ դոլար։ «Akash»
հակաօդային պաշտպանության համակարգը մշակվել է Հնդկաստանում 1990-ականների վերջին։ Մեկ
մարտկոցը ներառում է չորս արձակման կայան, հրամանատարական կետ և Rajendra ռադիոլոկացիոն կայան:


«Akash»-ի հրթիռը նմանություններ ունի խորհրդային 3M9 հրթիռի հետ, որը օգտագործվում է «Կուբ» և
«Կվադրատ» հակաօդային պաշտպանության համակարգերում։ Հրթիռի թռիչքի հեռահարությունը 27-30
կիլոմետր է, իսկ օդային թիրախների ոչնչացման բարձրությունը հասնում է 18 կիլոմետրի։ «Akash»
հակաօդային պաշտպանության մեկ համակարգի գինը տատանվում է կախված պատվերի ծավալից, սակայն
հայտնի է, որ այն կազմում է 500 հազար դոլարից ոչ պակաս մեկ համալիրի համար։ Հարկ է նշել նաև, որ
Հայաստանն արդեն այլ զենք է գնել Հնդկաստանից։ 2020 թվականին Երևանը Նյու Դելիից գնել է չորս
հակամարտկոցային ռադարներ՝ 40 միլիոն դոլարով։ Բացի այդ, անցյալ ամիս պայմանագիր է կնքվել Kalyani
Strategic Systems ընկերության հետ MArG 155 ինքնագնաց հրետանային համակարգերի
մատակարարման համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular