ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024 թվականն առաջինն է, որ ՀՀ-ն դիմավորում է առանց Արցախի գոյության, այս իրողության հետ մենք երբեք չենք համակերպվելու․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024 թվականն 1-ինն է, որ Հայաստանը դիմավորում է առանց Արցախի գոյության։ Սակայն սա մի իրողություն է, որի հետ մենք երբեք չենք համակերպվելու։ Այս մասին ասված է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհրդի հայտարարության մեջ:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն ամփոփում է իր գործունեության հերթական տարին։

Այսօր մենք գտնվում ենք ռազմաքաղաքական զարգացումների կիզակետում։ Տարիներ առաջ միգուցե թվար, թե 2023-2024 թվականներին, ղարաբաղյան պատերազմի վետերաններն այլևս ոչնչով զբաղվելու կարիքը չեն ուենալու, սակայն այսօր մեր անդամներն իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում, ներկայիս հասարական-քաղաքական դաշտում, ադապտացվելով, նոր մարտահրավերների դեմ պայքարին, սատարելով իրենց ցանկացած կազմակերպություններին ու կուսակցություններին, սակայն ազգային հարցերի շուրջ շարունակելով լինել միակամ։

2024 թվականն 1-ինն է, որ Հայաստանը դիմավորում է առանց Արցախի գոյության։ Սակայն սա մի իրողություն է, որի հետ մենք երբեք չենք համակերպվելու։

2023 թվականին, ՂՊՎՄ-ն ակտիվորեն հետևել է հասարական-քաղաքական իարադարձություններին, մեդիա դաշտում իրականացվող քարոզներին ու մեդիամանիպուլյացիաներին, որտեղ փորձ է արվել նսեմացնել Արցախի, Արցախյան պատերազմի, ազատամարտիկների տեղն ու դերը։ Մենք ուշիուշով հավաքագրել ու հավաքագրում ենք, Արցախի, Արցախի ժողովրդի և մեր դաշնակցի դեմ իրականացված ատելության քարոզի, բռնության և ֆաշիզմի այլ դրսևորումների մասին հայտարարություններն ու գրառումները և ուշ թե շուտ պետք է հասնենք նրան, որպեսզի ազգամիջյան և միջպետական-միջազգային խռովություններ, ատելություն սերմանող այդ իշխանական սպասարկուները, պատժվե՛ն օրենքի ամբողջ խստությամբ, կանգնեն դատարանի առաջ, ցմահ զրկվեն, պետական որևիցե պարգև, պաշտոն, կոչում զբաղեցնելու իրավունքից և անգամ կենսաթոշակից ու նպաստից։

2024-ի մեր ցանկությունն ու մաղթանքն է, որպեսզի Հայ ազգը վերագտնի իր իրական արժեքները, հավատքն ու հավատամքը, չխարխափի մոլորեցնողների ատելության քարոզում, մոտենա Աստծուն ու ազգային արժեքներին, իր զգացումների դաշտում թաքցնի պոռոտախոսությունն ու մեծամտությունը, դատարկ հպարտությունը և վեր հանի կարեկցանքը, գթասրտությունն ու ընկերասիրությունը։

Թող որ 2024-ը լինի, ինքներս մեզ վերանայելու, ստից ու ատելությունից ազատվելու, մաքրվելու, հզորանալու և հանուն Հայրենիքի հայ ընտանիքի ապրելու և ժրաջան աշխատելու տարի։

Շնորհավոր Ամանոր և գալիք Սուրբ ծնունդ»,-նշված է հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular