ԳՇ պետն այցելել է մարտական դիրքեր, մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական նվերներ (լուսանկարներ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, իսկ ծառայության ընթացքում և հայրենիքի սահմանները պաշտպանելիս առաջադրված խնդիրները պատվով ու բարեխղճորեն կատարելու համար մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։