ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեքենաների կիլոմետրերով հերթեր, անցակետում իրարանցում ու հրմշտոց. ինչ իրավիճակ է Բագրատաշենի անցակետում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն երրորդ օրն է, ինչ Հայաստանից Վրաստան գնացող ճանապարհը դժվարանցանելի է: Այս անգամ պատճառը, սակայն, ոչ թե եղանակային վատ պայմաններն են կամ մերկասառույցը, այլ հազարավոր մեր քաղաքացիների հոսքը դեպի հարևան երկիր:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վրաստանում Նոր տարին նշելու համար ՀՀ սահմանը հատող մեր քաղաքացիները կիլոմետրեր ձգվող հերթերի մեջ են հայտնվում, մանկահասակ երեխաներին գրկներում՝ երկար ճանապարհ անցնում ոտքով, որպեսզի հասնեն մաքսակետ:

415268947_377435981483178_9174510688409477196_n.jpg (82 KB)

Բագրատաշենի մաքսակետով Վրաստան գնացողների հերթը սկսվում է Պտղավանից՝ մոտ 5 կմ, իսկ արդեն Գոգավանում վիճակն ավելի է վատթարանում: Մոտ 3 կմ երկարությամբ ավտոշարասյան մեջ ընկնելուց հետո մեքենաներից դուրս գալը գրեթե անհնար է դառնում. նեղ կամրջի վրա կողք կողքի մեքենաներ են, իսկ մայթ հասնելու համար առնվազն պետք է այդ կամրջի խողովակների վրայով ցատկել, ինչը, բնականաբար, անհնարին է երեխաների, տարեցների կամ առողջական խնդիր ունեցող անձանց համար:

412262641_1295009088568421_3276182506157792907_n.jpg (86 KB)

Հայաստանում, օրինակ, պարկեները մեքենաները հաշվով են առաջ թողնում: Ըստ  նրանց՝ դա արվում է նպատակային՝ Վրաստանում կուտակումներ չառաջացնելու համար: Ի տարբերություն հայկական կողմի՝ վրցական կողմն այս առումով տպավորություն է, որ ոչինչ չի ձեռնարկում:

Վրաստանի անցակետում սպասարկում են 3-4 կետով, հարյուրավոր մարդիկ դրսում են սպասում: Սպասելուց ու լարվածությունից հոգնած՝ մարդիկ կորցնում են ինքնատիրապետումը, իրար հրելով, գոռալով՝ լցվում ներս: Որոշների ինքնազգացողությունը վատանում է:

Երեխա ունեցողներին ներս են թողնում առանց հերթի, սակայն՝ միայն մայրիկների հետ: Փաստաթղթերի ստուգումից հետո էլ կանայք երեխաների հետ ստիպված են լինում այնքան սպասել՝ մինչեւ ամուսինները հասնեն:

412974928_380903097940487_5169020283289086672_n.jpg (143 KB)

10-12 ժամ սպասելով՝ շատերն անորոշությունից ու ուժասպառ լինելուց հետ են վերադառնում: Իսկ նրանք, ովքեր արդեն նախապես հյուրանոց ու հյուրատներ են ամրագրած եղել, ժամանակին չհասնելու պատճառով հայտնվել են խնդիրների առաջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular