ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… բացիկ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացիկը (ի սկզբանե բաց նամակ) փոստային քարտի հատուկ տեսքով առանց ծրարի բաց նամակ է։ Բացիկի դիմային երեսին պատկերվում է ողջ մակերևույթը գրավող նկար, իսկ հակառակ երեսին նախատեսված է տեսքտի,  ուղարկողի ու ստացողի հասցեները գրելու, ինչպես նաև փոստային դրոշմանիշ փակցնելու համար հատկացված հատվածներ։ Հաճախ դրոշմանիշը տպագրվում է հենց բացիկի վրա։ Բացիկը կարող է լինել նաև ոչ փոստային։ Այդ դեպքում նրա վրա չի լինում փոստային նամականիշ և հասցեն գրելու տեղ, և այդ բացիկը լինում է ավելի մեծ թղթից։

Փոստային բացիկները առաջին անգամ առաջարկել է օգտագործել Ստեֆան Հենրիխը 1855 թվականին Ավստրոգերմանական կոնգրեսում, բայց նրա առաջարկը մերժվել է բաց ձևով հաղորդագրություններ ուղարկելու անվայել ձևի պատճառաբանմամբ։ Առաջին փոստային բացիկը թողարկվել է Ավստրոհունգարիայում 1869 թվականի հոկտեմբերի 1-ին, և դրանք եղել են այդ երկրի փոստային բաժանմունքներում հայտնված տպագրված դրոշմանիշով թղթակցային քարտեր՝ առանց նկարի։ 1870-1871 թվականների Ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի զինվորականների մոտ ծնվել է այդ քարտը պատկերազարդելու միտք։ Զինվորներից շատերը հարազատներին ուղարկվող նամակների մեջ սկսել են դնել պատկերներով քարտեր։ Այս գաղափարից ակտիվորեն օգտվել են գործարարաները։ Ըստ ֆրանսիական տարբերակի առաջին բացիկը թողարկվել է գրավաճառ Լեո Բենարդոյի կողմից (քաղաք Բրետեն), իսկ ըստ գերմանական տարբերակի գրավաճառ  Շվարցեմի կողմից (քաղաք Օլդենբուրգ)։ Սկիզբը եղել է հաջողակ և բացիկի գաղափարը տարածվել է այլ երկրներում։ 1871 թվականին բացիկներ սկսել են արտադրել Անգլիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Դանիայի, Նիդերլանդների փոստային բաժանմունքները, 1872 թվականից Շվեդիայի, Նորվեգիայի, 1873 թվականից Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Սերբիայի, Չիլիի, իսկ 1874 թվականից Իտալիայի փոստային բաժանմունքները։ Ռուսաստանում բացիկներ տպագրվել են 1872 թվականից, իսկ առաջին խորհրդային բացիկները 1917 թվականի նոյեմբերից։ 1878 թվականին Փարիզում, միջազգային փոստային կոնգրեսսում ընդունվել է բացիկի միջազգային ստանդարտը՝ 9×14 սմ, որը 1925 թվականին փոխարինվել է 10,5×14,8սմ չափով։ Սկզբնական շրջանում բացիկի հակառակ երեսը նախատեսված է եղել հասցեի համար (գրության համար հատուկ տեղ չի նախատեսվել), սակայն 1904 թվականից փոփոխություն է կատարվել և բացիկի հասցեն գրելու երեսը ուղղահայաց գծով բաժանվել է երկու մասի՝ հաղորդագրության և հասցեի, դրոշմանիշի և փոստային նշումների համար։ Բացի այն, որ գոյություն ունեն նամականիշների  հավաքողներ՝ ֆիլատելիստներ, կան նաև բացիկներ հավաքողներ՝  ֆիլոկարտիաստներ։

Բացիկները հիմա էլ են արդիական, իսկ դասական ժանրի բացիկները եղել և մնում են շնորհավորական բացիկները։ Ժամանակակից կյանքում մեծ տարածում են գտել նաև անվճար բացիկները (freecards), ձեռքով պատրաստած բացիկները (hand-made) և ձայնային բացիկները։

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular