ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան մեկնած ռուս կնոջը զարմացրել է հիվանդանոցներում հերթերի բացակայությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ctnews.ru–ն գրում է, որ Իվանովոյից Հայաստան տեղափոխված ռուս Եկատերինան (անունը փոխված է), Lenta.ru-ին պատմել է, որ ապշել է, երբ չի տեսել Ռուսաստանում սովորական հերթերը տեղի հիվանդանոցում։

Կինը նաև ասել է, որ Հայաստանում օտարերկրացիները կարող են օգտվել հանրային առողջապահական ծառայություններից Հայաստանի քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։ Դա անելու համար բավական է սոցիալական քարտ ձեռք բերել ցանկացած տեղական անձնագրային գրասենյակում:

Միաժամանակ կինը նշել է, որ պետական ​​հիվանդանոցներում միայն անալիզներ են հանձնում և վկայականներ են ստանում, իսկ բուժվել պետք է մասնավոր կլինիկաներում։ Նման կլինիկաները շատ են, և դրանցում գները բավականին մատչելի են։

«Ինձ համար շոկ էր, երբ գնացի հիվանդանոց և տեսա, որ հերթեր չկան։ Բժիշկը ընդունարանում սուրճ առաջարկեց և խորհուրդներ տվեց իմ խնդիրների վերաբերյալ։ Մթնոլորտը շատ հաճելի էր, թույլ են տալիս հիվանդին հնարավորինս հանգստանալ, ու դրա մեջ ինչ որ խարդավանք չկա»,- պատմել է Եկատերինան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular