ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Համմեր

ՖՈՏՈ

Երևի թե ամենահայտնի ամենագնացը, որը ունի ավտոմեքենաների մեջ ամենալավ անցողականությունը, հանդիսանում է Համմերը։ Չնայած «ավտոմեքենա» բնորոշման մեջ այդ տրանսպորտային միջոցը որոշակիորեն չի տեղավորվում։ Ավելի շուտ  նրան կարելի է անվանել ամենագնաց, քանի որ նա ունակ է անցնել այնպիսի խոչընդոտներ, որոնք անցնել չի կարող տվյալ դասի ցանկացած տրանսպորտային այլ միջոց։ Իր կարճ պատմության ընթացքում (մոտ մեկ քառորդ դար) Համմերը իրեն ներկայացրել է ոչ միայն որպես հրաշալի ավտոմոբիլ, այլ նաև նաև որպես կյանքի որոշակի ոճ, որը ասոցացվում է տղամարդկայնության և նշանակելիության հետ։ Hummer-ի պատմությունը սկսվում է նման ռազմական մեքենա ստեղծելու գաղափարից։ Այն հանդիսանում է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության նոր անվային տրանսպորտային միջոցներ ստեղծելու նախագծի մի մասը։ Ընդ որում այնպիսի տրանսպորտային միջոցի, որը ունի մեծ շարժունակություն, հուսալիություն և վերանորոգումից հետո կարող է շարունակել պիտանի լինել շահագործման համար։ Ավտոմեքենան իր անունը ստացել է անգլերենով իր անվանման առաջին տառերից՝  High Mobility Multipurpose Wheeled Vehicl (HMMWV)։ Կարճացրած կերպով այն կոչել են «համվի», իսկ ավելի ուշ սովորական է դարձել մեզ արդեն հայտնի  «համմերը»։ Այս ավտոմեքենան բավականին կարճ ժամկետներում (մեկ տարուց էլ պակաս ժամկետում) ստեղծվել է General Motors ընկերությունում։ Առաջին մոդելը անվանվել է HMMWV М998։ Այն ստացվել է շատ հաջողված և բավարարել է Պենտագոնի բոլոր ներկայացրած պահանջներին։ Ավտոմեքենան ստացվել է շատ պարզ կառավարվող և ունակ իր վրա կրել հետևակի աջակցությունը ապահովող ցանկացած զինատեսակ։ Համմերին մեծ փառք է բերել «Փոթորիկ անապատում» օպերացիան Իրաքում, որտեղ նա հանդես է եկել որպես ԱՄՆ-ի բանակի թեթև զրահավորված տեխնիկա։ Աշխարհի բոլոր հեռուստաալիքները ցուցադրել են կադրեր, որտեղ  երևում է, թե ինչպես է այդ ամենագնացը հեշտությամբ տեղաշարժվում Պարսից Ծոցի ավազներով։ Որպես արդյունք այն ընդգրկված է շատ երկրների սպառազինությունների ցանկում։ 1992 թվականից General Motors ընկերությունը մշակել և սկսել է արտադրել Համմերի քաղաքացիական տարբերակը Hummer H1 անվանումով։ Արդյունքում այն մեծ ժողովրդականություն է ձեռք բերել։ Դրան նպաստել է նաև այն փաստը, որ այդ ամենագնացի առաջին տերերից մեկը հանդիսացել է Առնոլդ Շվարցնեգերը, և ստացվել է, որ Համմերը արժանի է իսկական տղամարդուն։ Այնուամենայնիվ անգամ ամերիկացիների համար այդ ամենագնացը շատ թանկ ավտոմեքենա է և նրա գինը տատանվում է 70-85 հազար դոլլարի սահմաններում։ Բացի դա այդ ամենագնացի շահագործումը ևս շատ թանկ է ինչպես պահեստամասերի այնպես էլ վառելիքի ծախսի տեսակետից։ Ընդ որում առաջին տարիներին General Motors-ը ամեն տարի արտադրել է այդ ամենագնացներից մոտ 2 000 հատ, այսինքն այնքան ինչքան թողարկվում են Ferrary-ի հանրահայտ մոդելները։ Այնուամենայնիվ չնայած այդ ամենին ներկայումս էլ այդ ամենագնացը պահանջված է։ Ընդ որում դրանց ամենամեծ սպառողները հանդիսանում են Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը։ Նոր Համմեր գնելը այնքան էլ հեշտ չէ, քանի որ այդ ամենագանցները ստեղծվում են ըստ պատվերի։ Ընդ որում սկզբից անհրաժեշտ է մուծել հարյուր տոկոսանոց կանխավճարը, իսկ հետո սպասել թե երբ կստեղծեն պատվերը։ Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ այդ ամենագնացները առանձնահատուկ են իրենց տեսակի մեջ։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular