ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը լուրջ անելիք ունի Հայաստանում․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ռուսաստանն անիմաստ ռեսուրս է ծախսում հայ ժողովրդին հիմնավորելու, որ դեպի պայմանական Արևմուտք կամ ՆԱՏՕ գնալը բացի նոր փորձություններից, ուրիշ ոչինչ չի տալու Հայաստանին:

Ժամանակը ցույց է տվել, որ միջին վիճակագրական հայն առաջնորդվում է աչքի տեսածով և ով իրեն ինչքան լավ ու ուժեղ է ներկայացնում, մարդիկ գնում են նրա հետևից:

Եթե ՌԴ-ն փորձում է Արևմուտք-ՌԴ դիմակայության մեջ առաջ անցնել, ապա պետք է այնպիսի տեսանելի քայլերի գնա, որ նախ դրանք մարդկանց համար ՌԴ-ի նկատմամբ վստահությունը վերականգնեն, ապա ապագայի նկատմամբ հույս ներշնչեն:

Թե չէ՝ ամենօրյա բնույթով խոսել «չար» ուժերի և «բարի» Ռուսաստանի մասին, որևէ արժեք չունի:

Մարդը, ինչպես բոլոր երկրներում, ամեն լավ ու վատ բան միայն իր մաշկի վրա զգալուց հետո է գնահատում, այնպես որ՝ Հայաստանին իրենով անելը կամ բարեկամ ներկայանալը պետք է առարկայական ազդեցություն ունենա մարդկանց վրա:

ՌԴ-ն լուրջ անելիք ունի Հայաստանում և եթե ցանկանում է աշխարհաքաղաքական մարտում առավելություն ստանալ, ապա իր քաղաքական, ռազմական, տեղեկատվական քաղաքականությունում արմատական փոփոխությունների գնա:

Սերժ Սարգսյանի ասած՝ մենք չենք, որ ռուսներին պետք է բացատրենք իրենց շահը, դա նրանք մեզանից շատ ավելի լավ գիտեն, բայց այն, որ դրան ձգտելու ճանապարհին մեծ խնդիրներ կան, դրանք նույնիսկ առօրյա հարաբերություններում են ակնհայտ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular