ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական ԶՈւ–ի գնդակոծության հետևանքով Բելգորոդում զոհերի թիվն աճել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինական զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում զոհերի թիվը հասել է 10–ի:

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Զոհերից 9-ը մեծահասակներ են, 1–ը` երեխա։

Բացի այդ, տուժել է 45 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։

Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, հարվածների հետևանքով 2 երեխա է մահացել, տուժածներ կան։

Նա նաև տեղեկացրել էր, որ քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել, և բնակիչներին հորդորել էր իջնել թաքստոցներ՝ նշելով, որ վտանգը դեռ չի անցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular