ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան եւ Բաքուն քննարկում են Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հարցի լուծումը. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ղեկավարության՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո Մոսկվան ադրբեջանական կողմի հետ դիտարկում է բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Ղարաբաղում խաղաղապահների առկայությանը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա հիշեցրել է, որ «ռուսական խաղաղապահ զորակազմը  ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան»։

«Այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել։ Դրանում նախատեսված է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում են գտնվելու 5 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2025թ. նոյեմբեր՝ հետագա երկարացման հնարավորությամբ»,- ավելացրել է նա։

«Հասկանալի է, որ իրավիճակը «հողի վրա» արմատապես փոխվել է Հայաստանի ղեկավարության՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո, որն ամրագրվել է ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում՝ սկսած Պրահայի հանդիպումից 2022թ. հոկտեմբերին»,- նշել է Գալուզինը։

«Այժմ մենք դիտարկում ենք բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Ղարաբաղում խաղաղապահների առկայությանը, բացառապես ադրբեջանական կողմի հետ։ Դա տեղի է ունենում փոխադարձ հարգանքի եւ կառուցողական մթնոլորտում»,- ընդգծել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular