ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմատուգանք են նշանակել Հայաստանին. դա է «Խաղաղության խաչմերուկ» պարտադրված օրակարգը. Դավիթ Անանյան. 168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս Կառավարությունը հակված չէ իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք երկարաժամկետ արդյունքներ կապահովեն, հակառակը, փորձում է կարճաժամկետում արդյունքներ ստանալուն միտված ծրագրերով առաջնորդվել, քանզի ունի վերարտադրվելու ցանկություն։

Դրանով է պայմանավորված, որ Կառավարությունը քայլեր չի ձեռնարկում, օրինակ, Հյուսիս-Հարավ ճանապարհի 4-րդ և 5-րդ տրանշի կառուցման ուղղությամբ, մինչդեռ խոսում է խաղաղության խաչմերուկների մասին, որն իրականում 5 կետով Ադրբեջանին և 2 կետով Թուրքիային իրար միացնող ճանապարհներ են, որոնք հորիզոնական են. այստեղ խաչմերուկ չկա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը: Նա նաև շեշտեց՝ Հայաստանը չունի տնտեսության այնպիսի ծավալ, որ կարողանա օգտվել այդ ճանապարհներից, բեռներ տեղափոխել, հետևապես, սխալ է ասել, թե Հայաստանն այդ հորիզոնական ճանապարհների կարիքն ունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular