ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանացի գեներալը հայտարարել է, որ թերագնահատվել է Ռուսաստանի ռազմական ներուժը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բունդեսվերի գեներալ-մայոր Քրիստիան Ֆրոյդինգի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի զարգացումը վերլուծելիս Ռուսաստանի որոշ հնարավորություններ հաշվի չեն առնվել։ Այս մասին դեկտեմբերի 29-ին Süddeutsche Zeitung թերթին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության Ուկրաինայի իրավիճակի կենտրոնի ղեկավարը։ «Ռուսների դիմակայելու կարողությունը սկզբնապես չի դիտարկվել այնպես, ինչպես մենք դա գնահատում ենք այսօր»,- ասել է գեներալը, հաղորդում է DW-ն։

Ֆրոյդինգը խոստովանել է, որ բունդեսվերը նույնպես չէր պատկերացնում, որ Ռուսաստանը «հաջողում է նրանում, ինչ մենք հիմա հստակ տեսնում ենք. նրանք մեծացնում են իրենց ռազմարդյունաբերական համալիրը, ընդլայնում այն, ավելացնում են արտադրական հզորությունները՝ չնայած ամենախիստ պատժամիջոցների ռեժիմին»։

Նախարարության ներկայացուցիչը ենթադրել է, որ իրենք «չեն տեսելկ կամ չեն ցանկացել տեսնել» իր դաշնակիցներից մատակարարումները շարունակելու ուղիներ գտնելու Ռուսաստանի Դաշնության հնարավորությունները։ «Լինի դա Հյուսիսային Կորեան, Չինաստանը, նույնիսկ հարավային երկրները: Եվ եթե նույնիսկ այս պետությունները միայն սառնարանների լամպեր մատակարարեն, ապա դրանք հետո կարող են օգտագործվել ռազմական նպատակներով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular