Ռուսաստանի զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվն Ուկրաինայում շարունակում է աճել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 30 մարդ է զոհվել, ավելի քան 160-ը վիրավորվել ուրբաթ առավոտյան ուկրաինական տարածքի վրա Ռուսաստանի զանգվածային գրոհի հետևանքով, հայտնել է ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն, հայտնում է BBC-ն։
Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևը, Խարկովը, Դնեպրը, Օդեսան, Լվովը, Զապորոժյեն և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներ, հիշեցնում է DW-ն։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ողջ տարածքում արձակվել է 158 օդային միջոց, այդ թվում՝ 36 ԱԹՍ և 122 հրթիռ: