ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը կալանավորվել է Հայաստանում. «Ռուսթավի 2»

ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, կալանավորվել է Հայաստանում՝ ներդրումային ոլորտում խարդախության համաշխարհային ցանցի՝ «զանգերի կենտրոնների» գործով։

 «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ Բենիմինին, որը և՛ Իսրայելի, և՛ Վրաստանի քաղաքացի է, կալանավորվել է Գերմանիայի դատախազության պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայում վերը նշված ցանցի մասնաճյուղը։ Խաբության զոհերը եղել են եվրոպական երկրների բնակիչներ, այդ թվում՝ թոշակառուներ, որոնք համաձայնել են գնել արժեթղթեր և ներդրումներ կատարել կրիպտոարժույթում։ Խմբի գործունեության ընդհանուր վնասը գնահատվում է մեկ միլիարդ դոլար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular