ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը խարդախության գործով կալանավորվել է Հայաստանում. «Ռուսթավի 2»

ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, կալանավորվել է Հայաստանում՝ ներդրումային ոլորտում խարդախության համաշխարհային ցանցի՝ «զանգերի կենտրոնների» գործով, հայտնում է newsgeorgia.ge-ն՝ կառավարամետ «Ռուսթավի 2» հեռուստաալիքին հղումով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենիմինին, որը և՛ Իսրայելի, և՛ Վրաստանի քաղաքացի է, կալանավորվել է Գերմանիայի դատախազության պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայում վերը նշված ցանցի մասնաճյուղը։ Խաբեբաների զոհերը եղել են եվրոպական երկրների բնակիչներ, այդ թվում՝ թոշակառուներ, որոնք համաձայնել են գնել արժեթղթեր և ներդրումներ կատարել կրիպտոարժույթում։ Խմբի գործունեության ընդհանուր վնասը գնահատվում է մեկ միլիարդ դոլար։

«Ռուսթավի 2»-ը չի նշում իր աղբյուրները։ Բենիմինիի կալանավորման վերաբերյալ Վրաստանի կամ Գերմանիայի պաշտոնական գերատեսչություններից դեռևս մեկնաբանություններ չեն եղել։

Իսրայելում Բենիմինին 11,5 միլիոն դոլարի եկամուտ թաքցնելու գործով է անցնում։ Ենթադրվում է, որ այդ գումարը նա և իր բիզնես գործընկերները ստացել են «Պաշտպանիչ վահան» («Защитный щит») ընկերության միջոցով՝ 2007-2009 թվականներին Վրաստանի ռազմական հատվածին տրամադրված խորհրդատվությունների համար։

Ինչ վերաբերում է Դավիթ Կեզերաշվիլիին, ապա նա հետաքննության ընթացքում նշվել է որպես ցանցի կենտրոնական դեմք, թեև դրա վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվել։ Հեղինակները խոսել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի և խարդախության սխեմայի անմիջական մասնակից ընկերությունների ու գործարարների հնարավոր կապերի մասին։ Մասնավորապես, նշվել է, որ «Կեզերաշվիլին հաճախ է գովազդել կեղծ առևտրային հարթակներ սոցիալական մեդիայի իր անձնական հաշիվներում»։

Ինքը՝ Կեզերաշվիլին, հերքում է լրագրողների մեղադրանքները։ Նա խոստացել է օգտագործել «ամեն իրավական լծակ»՝ ապացուցելու իր անմեղությունը:

Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին։ 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո նա թողել է պաշտոնը և սկսել մասնավոր բիզնես։ Լրատվամիջոցները նրա անունը կապել են, մասնավորապես, նավթի ու տրանսպորտային բիզնեսի հետ։

2012 թվականին «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո պաշտպանության նախարարության նախկին ղեկավարի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, նրան մեղադրել են կոռուպցիայի համար։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրաժարվել են նրան արտահանձնել Վրաստանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular