ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից հող ու քար եմ բերել, որ նոր տունս դրանցով կառուցեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես չեմ կարող սեղան բացել, տոնածառ զարդարել, ասել, որ Նոր տարի եմ նշում, բայց և դեմ չեմ, ով ուժ ունի թող նշի։ Ես թույլ եմ երևի»,- 5 երեխայի ու 13 թոռների հետ Հայաստան տեղափոխված Նաիրա Բաբայանն անգամ չի ուզում լսել ամանորյա տոների անունը։ «Սուրբ Ծնունդ եմ նշելու, եկեղեցի եմ գնալու, որ տարին աղոթքով սկսեմ, փառք տամ Տիրոջը, որ այս անգամ էլ խնայել է տղաներիս, ընտանիքիս։ Իսկ նոր տարին բարով է գալիս»։

Տիկին Նաիրան ասում է, բարոյական ու ճիշտ չի համարում համատարած այս ողբերգության ֆոնին տոն նշի։ «Չեմ կարող նայել այն մայրերի աչքերին, որոնք որդիներ կորցրեցին, այն ջահել հարսերին, որոնց ամուսինները այրվեցին, երեխաներին, որոնց հայրերի գերեզմանները մնացին Արցախում։ Անհայտ կորածներ, գերիներ, մի խոսքով՝ ես չեմ կարող անտարբեր լինել»։  

Բաբայանները 1988 թվականին նախ բռնի տեղահանվել են Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից։

Տեղափոխվել են Ստեփանակերտ, նույն տարում ծնվել է աղջիկը և նրան կոչել են Արցախուհի, որպես այդ տարիներին պայքարող Արցախի վկա։ «Հայրենիքիս կարոտն առնում եմ Արցախուհուց։ Իսկ այնտեղ թողեցի իմ ապրած տարիները, որոնք պայքար էին ազատության ու անկախության։ Թողեցի իմ ծնողների, եղբայրների գերեզմանները, բայց վերջին դեպքերով, այդքան ջահելների կորուստը մոռացության են տվել մի տեսակ մեր անձնական ցավը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Նաիրա Բաբայանը։

Գաղթի ճամփան նման էր հեռավոր 88-ին, երբ փրկվեց եղեռնից, հիմա նույնը կրկնվում է 35 տարի անց։ «Գիտե՞ս տնից դուրս գալուց իմ տան պատից մի քար եմ պոկել ու բակից հող, որ Հայաստանում տուն կառուցեմ, դա կդնեմ հիմքում, եթե ոչ, ապա ասել եմ կդնեք իմ գերեզմանում»,- ասում ու արցունքները սրբում է մեր զրուցակիցը։ 

Բաբայանների ընտանիքը հրաշալի ավանդույթ ունի։ Նոր տարուց առաջ մաքրում են տները, հետո պատրաստում համադամ կերակուրներ։ Նաիրան ասում է, որ շատ համեղ ձեռք ունի խոհանոցում, պատրաստածը բաժին է հանում հարևաններին, բարեկամներին։ Անգամ բլոկադայի օրերին ավազից պատրաստված աղը քիչ-քիչ նվիրել է դրա կարիքն ունեցող հայրենակիցներին։

«Հիմա չեմ պատրաստվում, Արցախն իմ ամենակարոտն է։ Երանի տունս փլվեր, բայց հայրենիքս չկորցնեի։ Ամեն րոպե անգամ ոտաբոբիկ պատրաստ եմ գնալ։ Կարոտել եմ ամեն ինչը, իսկ ամենաշատը՝ չզարմանաք, եղբայրական հուշահամալիրում ննջող տղերքին։ Բա նրանք կներե՞ն ինձ, որ նոր տարի նշեմ»,- ցավում է մեր զրուցակիցը։ 

Տիկին Նաիրայի ընտանիքը հաստատվել է Երևանում։ Ասում է լավ մարդկանց է հանդիպել այստեղ, ու ընդհանրապես գնահատում է հայաստանաբնակ հայրենակիցների ջերմությունն իր ընտանիքի հանդեպ։ «Բայց առավոտից երեկո իմ շուրթերին Արցախ անունն է, անգամ դստերս՝ Արցախուհուն, Արցախ եմ ասում»։ Նաիրա Բաբայանը Նոր տարուն Հայաստանին  խաղաղություն, Արցախին ազատություն է մաղթում։ 

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular