ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատապարտյալը սպանել է հոր սպանության համար մեղադրվողին․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի սպանության հանգամանքները: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի կալանավորն իր հետ նույն պատժախցում գտնվող Ա.Յ.-ին, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ինքն իր հորը սպանելու համար, պարբերաբար, տևական ժամանակ ենթարկել է բռնության:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին, հիշյալ կալանավորն իր հետ նույն խցում պահվող Ա.Յ.-ից պահանջել է կալանքի ժամկետի երկարացման դեպքում իրենց խուց չվերադառնալ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վերջինիս համար վատ կլինի, քանի որ չի ցանկացել նույն խցում պահվել սեփական հորը սպանելու համար մեղադրվող, ինչպես նաև՝ խցում ընդունված վարվելակերպի կանոններին չհետևող անձի հետ։

Սակայն Ա.Յ.-ն հրաժարվել է դատարան գնալ, և վերադարձվել է իր խուց։ Տեսնելով, որ Ա.Յ.-ն չի պատրաստվում տեղափոխվել այլ խուց, վերջինիս պատժելու նպատակով, 2022 թվականի հոկտեմբերին վերոհիշյալ կալանավորը պարբերաբար ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Յ.-ի մարմնի տարբեր մասերին, կապել նրա ոտքերը, սեղմել պարանոցը, սուր եզր ունեցող, քննությամբ չպարզված առարկայով կամ գործիքով հասցրել կտրվածքներ՝ տուժողին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանքներ, որի ընթացքում վերջինիս մարմնի վրա առաջացել են տարբեր բնույթի և ծանրության տարբեր աստիճանների բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով 2022 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ա.Յ.-ն մահացել է:

Դատաբժշկական փորձաքնության եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ-հեմոռագիկ, պլևրոպուլոնալ շոկից՝ կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ ստանալու հետևանքով, որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ մահվան հետ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կալանավորին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելը) և 196-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular