ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը ռեզինից չէ, չենք կարող ձգել, պետք է բեռնաթափենք քաղաքը․ Ավինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք այլընտրանք չունենք, քան որոշակի սահմանափակումներ մտցնելն է անհատական մեքենաների համար:

Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով ավտոկայանատեղերի կայանման վարձավճարների թանկացմանը։

«Եթե այս բարձիթողի տրամաբանությունն ու լոյալ վերաբերմունքը նույնական մնան, այս քաղաքում շուտով ֆիզիկապես Ա կետից Բ կետ հասնել չի լինի։ Ի վերջո, Երևանը ռեզինից չէ, չենք կարող ձգել, պետք է բեռնաթափենք քաղաքը»,- պարզաբանեց նա։

Իսկ հարցին, թե տրանսպորտի նոր վճարային համակարգի ներդրամն դեպքում ուղեվճարը կթանկանա, Ավինյանն արձագանքեց, որ դա թանկացում չի կոչի։

«Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտի վճարային նոր համակարգ։ Տրանսպորտից միանգամյա 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։

Տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։ Որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար»,- բացատրեց քաղաքապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular