ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ոչ մի տեղ էլ չի կորչի. Գասպարյանը ռուսական սխալ թեզերի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru-ն գրում է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները պետք է բաց քննարկել, այլ ոչ թե լռեցնել: Այդ մասին հայտարարել է հրապարակախոս, հասարակական գործիչ Արմեն Գասպարյանը ելույթ ունենալով Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» համաժողովում։

Փորձագետը կարծում է, որ տեղեկատվական պատերազմի առանցքային «ճակատներից» մեկը երիտասարդների մտքի համար պայքարն է։ Եվ համապատասխանաբար, ինչպես ինքն է կարծում, ցանկացած երիտասարդ սիրում է ազնվությունը։ Պետք է անկեղծորեն խոսել մարդկանց հետ խնդիրների մասին:

«Եթե այսօր Մոսկվայի և Երևանի հարաբերություններում խնդիրներ կան, ապա դրանք պետք է բարձրաձայնել և լուծումներ գտնել: Պետք չէ ասել, որ ամեն ինչ լավ է, երբ մենք խաբում ենք երիտասարդներին, դա հանգեցնում է նրանց հիասթափությանը, իսկ հիասթափված երիտասարդությանը կարող է դառնալ Փաշինյանի նման մարդկանց համար շարժիչ ուժ»,- ասել է հրապարակախոսը։

Նրա տեսանկյունից, հայ երիտասարդները 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի հաղթանակի ալիքի վրա ոգևորված էին։ Բայց դա այնուհետև երկար տարիների ընթացքում «ցրվեց ու վատնվեց»։ Գասպարյանը կարծում է, որ ռուսական փորձագիտական ​​և քաղաքական հանրության մեջ ընդունված այն հայեցակարգը, որ Հայաստանը ոչ մի տեղ էլ չի գնա, իրեն չի արդարացրել։ Եվ ռիսկը, որ Հայաստանը կգնա Ուկրաինայի ճանապարհով, մնում է: Հայաստանի, և նրա հասարակության հետ նման սցենարը կանխելու համար պետք է աշխատել, պետք է զարգացնել մեդիան և այլն։

Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետներն արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին և հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այդ ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական ​​նոտաներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular