ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում դեռևս առկա են ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված վտանգավոր տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2023 թվականին կատարված աշխատանքները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ կողմից 2023 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված ևս 2 նոր հաստատված վտանգավոր տարածք՝ 3 190 188 մ² մակերեսով։

«ՀԱՓԿ» ականազերծողները 2023 թվականի տարեկան պլանով նախատեսված 50 000 մ2 տարածքի փոխարեն Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ, Կեչուտ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Գեղամասար բնակավայրերում պայթյունավտանգ զինամթերքներից մաքրել են ընդհանուր 234 192 մ² աղտոտված տարածք։ Մաքրված տարածքներում տեղադրվել են «Կանաչ պիտակ» ցուցանակներ՝ փաստելով, որ դրանք անվտանգ են, և հանձնվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հետագա նպատակային օգտագործման համար։

2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա է 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։

Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը մշտապես կարևորում է մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետները 2023-ին պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկման աշխատանքներ են իրականացրել ՀՀ Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում՝ ընդհանուր իրազեկվել է 5086 քաղաքացի։ ՀՀ բնակիչների անվտանգ վարքագծի պահպանման մակարդակն առավել բարձրացնելու նպատակով այս տարի իրազեկման գործընթացում ներգրավվել են նաև հասարակական կազմակերպություններ, որոնց կողմից իրազեկվել է 8570 քաղաքացի։

Ընթացիկ տարում, ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արի՛ Ճամբար» հանգստյան գոտում ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող ՀՀ բնակավայրերի 60 երեխաների համար կազմակերպել է ամառային ճամբար, որտեղ՝ հանգստին զուգահեռ, երեխաներն ուսանել են անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։ Ընդհանուր առմամբ, 2023 թ.-ի ընթացքում իրազեկվել է 13 656 բնակիչ։

Ոչ տեխնիկական հետազոտության, մաքրման աշխատանքների, պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին զուգահեռ նաև իրականացվել է ականներից և պայթուցիկ զինամթերքից տուժածների տվյալների հավաքագրում։ 2023 թվականին ականից/չպայթած զինամթերքից տուժելու դեպք չի արձանագրվել։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից 805 տուժած:

Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն են ստացել ինչպես «ՀԱՓԿ», այնպես էլ հակաականային ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուսումնական կենտրոնում կազմակերպվել են «Ձեռքով ականազերծում», «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար», «Մարտական գործողությունների տարածքի մաքրում» և այլ թեմաներով 105 մասնագետի վերապատրաստման դասընթացներ, որոնք մեկ տարի ժամկետով հավաստագրվել են։

2023 թվականին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը շարունակել է իր համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս։ Տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակում Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Կամբոջայի հակաականային գործունեության կենտրոնների և Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի հետ։

2023 թվականին գործի է դրվել «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակը», որը միջազգային և տեղի շահագրգիռ կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնում միավորել ջանքերը և առավել համակարգված իրականցնել ծրագրված սոցիալ-տնտեսական աշխատանքները։ Հարթակը հակաականային ոլորտը համակարգելու, մարտահրավերներն ու առաջնությունները քննարկելու և գործողությունները պլանավորելու մի վայր է, որը համակարգում է միջազգային և ՀՀ կազմակերպությունների, մարզերի, շահագրգիռ գերատեսչությունների միջև համագործակցությունը։

Ընթացիկ տարում գործածության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ականազերծման գործողությունների ազգային մարմնի հումանիտար հակաականային գործունեության 2023-2027 թթ․ռազմավարությունը», մեկնարկել է ՀՀ-ում հակաականային գործունեության ազգային չափորոշիչների վերամշակման աշխատանքները։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից Հայաստանի տարածքում մշտապես իրականացվել և 2024-ին էլ շարունակվելու են չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման, անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև համակարգվելու և վերահսկվելու է ՀՀ-ում իրականացվող հումանիտար հակաականային գործունեությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular