ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարին առավելագույն ջերմաստիճանները կարող են հասնել 16-20 աստիճանի. Գագիկ Սուրենյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականին ունեցել ենք շատ տաք հունվար, երբ օդի միջին ամսեկան ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով  և տեղումները եղել են նորմայից խիստ պակաս,  կազմել են ամսական նորմայի 18-30 %-ը: Այս տարվա ընթացքում ունեցել ենք շատ տաք մարտ ամիս, երբ օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, սական տեղումների քանակը եղել է ավել՝ 120-170%-ով։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Անոմալիաներով աչքի է ընկել հունիս ամիսը, ունեցել ենք շատ առատ տեղումներ, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի 120-170 %-ը։ Իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները ավել են եղել՝ 200-300%, առանձին հատվածներում մինչև 400%: Հիշեցնենք, որ  հունիսին արձանագրվել է կարկտահարությունների շատ մեծ դեպքեր, տեղատարափ տեղումներ, որոնք առաջացրել են սելավներ,- այս մասին հայտնեց Սուրենյանը։

«Այնուհետև անոմալիաներով աչքի է ընկել 2023 թվականի նոյեմբերը, որը եղել է շատ տաք, օդի ջենմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 4-6 աստիճանով, տեղումները՝ նորմայի սահմաններում»,-ասաց Սուրենյանը և, նշելով, որ դեկտերմբերն նույնպես անոմալ տաք է եղել՝ օդի ջեմաստիճանը բարձր է 5-6 աստիճանով, հավելեց.

«Մենք ուենացանք կլիմայական ռեկորդներ, դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացավ 16-17.5 աստիճանի, ինչը 3 աստիճանով գերազանցեց դեկտեմբերի երրորդ տասնօրյակում պատմականորեն երբևէ արձանագրված առավելագույն ջերմաստիճանները»։

Սուրենյանի խոսքով՝ 100 տարվա վիճակագրությամբ միջին  ամսական և ցերակային ժամերին արձանագրված առավելագույն ջերմաստիճանով վերջին 100 տարիների ընթացքում այս տարվա դեկտեմբերը պատմական ամենատաք ամիսն էր։

«Առաջիկա 5 օրերին օդային տաք հողանքները չեն նահանջելու, մինչև հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ազդեցության գոտում։ Անոմալ բարձր ջերմային ֆոնը պահնպանվելու է և հանրապետության ողջ տարածքում լինելու է առանց տեղումների եղանակ»,- ասաց Գագիկ Սուրենյանը և նշեց, որ տաք հոսանքների ներթափանցման դեպում հունվարին Լոռիում, Տավուշում և Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանները կարող են հասնել 16-20 աստիճանի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular