ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթել՝ պարտադրանքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Կրթել՝ պարտադրանքով» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Խնդրում եմ, կոչ եմ անում Արցախի իշխանություններին և մեր պարկեշտ խմբագիրներին՝ տպագրել սեպտեմբերի 19-20 Արցախում զոհված 200-ից ավելի մեր հերոսների անունները։

Հասարակությունն ամենատոնական պահին պետք է խոնարհվի նրանց առաջ։

Հասարակությունները կրթվում են նաև ցավոտ պարտադրանքի միջոցով։

Հասարակությանը պետք է պարտադրել՝ շնորհակալություն ասել սեպտեմբերի 19-20 Արցախի դիրքերում ամուր կանգնած ՊԲ բոլոր զինծառայողներին. հասարակությունները բուժվում են նաև պարտադրվող քայլերով։

Այս կերպ, մենք պետք է առանց վախենալու, խոր մերժման, խոր անտագոնիզմի մեջ մտնենք այս օրերին պետական փողերով արվող «կորպորատիվկեքի» և դրանց մշակույթը կրողների հետ։

Չի կարող լինել համապետական սուգ, ողբ ու վիշտ, և հարևանությամբ՝ ճոխ պետական քեֆեր։ Սա հակաբնական է։

Սեպտեմբերի 19-20 Արցախում թուրքական 60 հազարանոց զորքի դեմ կանգնել է Արցախի ՊԲ-ն՝ լավ զինվորականներ ու կարգին մարդիկ, ու նրանք շատ լավ հասկանում էին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» ասողի իշխանությունն իրենց մենակ է թողնելու։ Սեպտեմբերի 19-20 Արցախում չի եղել ոչ մի դասալիք ու ոչ մի գերի։ Եղել է անհավասար կռիվ, գուցե՝ վերջին կռիվը, բայց՝ արժանապատիվ կռիվ, ու ադրբեջանական բանակը կրել է չափազանց լուրջ կորուստներ։

Այս ֆոնին այս իշխանության կողմից Երևանում տրվող մեդալներն ու շքանշանները մոտավորապես կարելի է բնորոշել «Արցախի անկման առիթով մարտական կիսալուսին»։

Տվողից հույս չկա, նրանից այլ բան ակնկալել պետք էլ չէ, բայց ստացողների մեջ, կարծում եմ, կան մարդիկ, ովքեր վաղը ծանր ներքին ապրումներ են ունենալու։

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ ճիշտ ձևակերպեց. «…. Անբարոյական մարդը կարո՞ղ է ունենալ ամոթ: Անամոթությունն ամենամեծ անբարոյականությունն է: Հանրապետության հրապարակում տեղադրված այս տոնածառը խոսում է ոչ թե այս իշխանության շռայլության, այլ՝ անբարոյականությա՛ն մասին…»։

Իշխանությունները չգիտեմ, բայց շատ անհատներ վաղը ունենալու են ամոթի մեծ զգացում։ Հենց դա լինի, ուրեմն սկսվել է հասարակությունը առողջացումը։ Բազմաթիվ ժողովուրդներ պարտությունից հետո անցել են այս փուլով։ Իսկ այսօր պետք է գոնե պարտադրել հասարակությանը՝ հիշել, գնահատել, խոնարհվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular