ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է հրաժարականի դիմում գրել ՍԴ դատավորը. Դատարանի զավթումը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է այդ մասին հայտարարություն տարածել, նշել, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն հայտարարում է Թունյանի հրաժարականի մասին, ընդ որում Թունյանը դիմումը ներկայացրել է դեկտեմբերի 26-ին։ Հրաժարականի պահանջների մասին ո՛չ Սահմանադրական դատարանի դատավորը, ո՛չ Ազգային ժողովի նախագահը բնականաբար չեն նշել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թունյանին պարզապես պարտադրել են հրաժարական տալ, քանի որ գործող իշխանություններն առանձնապես չեն վստահում նրան։ Թունյանը 2005-2007 թվականներին Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ, իսկ 2007-2014 թվականներին նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։ Ազգային ժողովի որոշմամբ՝ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 2014 թվականի հունիսին։ Իշխանափոխությունից հետո Արայիկ Թունյանին մի քանի անգամ փորձել են պաշտոնանկ անել, սակայն գործող իշխանությունները չեն հաջողել։

Հիշեցնենք՝ նրանք միայն իրենց ճնշումներով կարողացան ՍԴ նախագահի պաշտոնից ազատել Հրայր Թովմասյանին և ևս երեք դատավորների հեռացնել Սահմանադրական դատարանից։ Գործող իշխանությունները ՍԴ-ում այլևս իրենց կողմնակիցներով մեծամասնություն ունեն, սակայն չեն դադարում Սահմանադրական դատարանը զավթելու իրենց գործողություններն իրականացնել, ուստի և փորձելու են առաջիկայում ազատվել նաև ոչ ցանկալի մյուս դատավորներից։ Արայիկ Թունյանը նրանցից առաջինն էր և թերևս ամենաթույլը, որին հաջողվել է հեռացնել։ Հրայր Թովմասյանն օրինակ, բացարձակ մտադիր չէ հրաժարական ներկայացնել, ընդհակառակը ժամանակին հայտարարել էր, թե ինքն էլ իր խրամատն է պահում Սահմանադրական դատարանում։

Աննա Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular