Արագ շախմատի ԱԱ-ի չեմպիոնը կրկին Մագնուս Կարլսենն է
ՍՊՈՐՏԴասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը 5-րդ անգամ դարձել է արագ շախմատի ԱԱ-ի հաղթող:
Ուզբեկստանում ընթացող աշխարհի առաջնության 13 տուրերից հետո Կարլսենը հավաքեց 10-ը միավոր և 5-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Շանթ Սարգսյանը 8 միավորով 43-րդն է, Տիգրան Պետրոսյանը 7,5 միավորով` 48-րդը: