ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ձգտում է առանց մեկ կրակոց արձակելու վերցնել Սյունիքը, Գեղարքունիքն ու Վայոց ձորը. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արեւմուտքը դաժանաբար խաբել է Փաշինյանին՝ ստիպելով ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ՝ խոստանալով, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Ղամբարյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը լվացել է ձեռքերն ու մի կողմ քաշվել։

«Փաշինյանն Արցախն արծաթե սկուտեղի վրա նվիրեց Ադրբեջանին, և Բաքուն այժմ հայտարարում է, որ խաղաղության պայմանագիր կարելի է ստորագրել առանց սահմանների սահմանագծման և սահմանազատման։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը դուրս չի բերի իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից։

 

Միաժամանակ, Բաքուն պահանջում է, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը, այսպես կոչված, անկլավներից։ Այսպիսով, Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանից Իրան տանող ճանապարհը և մեկ ճանապարհ դեպի Վրաստան՝ Հայաստանին ոչինչ չզիջելով»,- նշել է Ղամբարյանը։

Փորձագետը հիշեցրել է, որ Ալիևը Սանկտ Պետերբուրգ կատարած այցից առաջ ասել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի նշանակում հարաբերությունների կարգավորում։

«Բաքուն ձգտում է նաև Հայաստանը բնակեցնել, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականներով՝ 130-140 հազար հոգու չափով` Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով, որպեսզի հետագայում առանց մեկ կրակոցի գրավի այդ շրջանները։ »,- ընդգծեց նա։

Նրա գնահատմամբ՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը լավագույն դեպքում կհանգեցնի Հայաստանի Երրորդ Հանրապետության փլուզմանը լավագույն դեպքում 10, իսկ վատագույն դեպքում՝ 5 տարվա ընթացքում։

«Ադրբեջանն ու Թուրքիան երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա»,- նշել է Ղամբարյանը։

Նրա խոսքով՝ պարտված առաջնորդը չի կարող խաղաղություն բերել և չի կարող հավասար պայմաններով բանակցել իր գործընկերների հետ։

«Հայ հասարակությունը «վայելում» է Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, որին ընտրել է պատերազմում կրած պարտությունից հետո։ Հայաստանին պետք է դադար՝ ապաքինվելու համար, մինչդեռ նրան ստիպում են լիակատար հանձնում ստորագրել։ Առաջին հերթին Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, իսկ նոր ղեկավարությունը պետք է շատ ակտիվ բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի ու Իրանի հետ»,- եզրափակեց քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular