ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոցքի, Ամասիայի ավտոճանապարհները դժվարանցանելի են․ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

«Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Աշոցքի ( Բավրա բնակավայրի հատված) և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular