Բուլղարիան կմիանա Շենգենյան գոտուն օդանավակայաններում և նավահանգիստներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիան կմիանա Շենգենյան գոտուն օդանավակայաններում և նավահանգիստներում: Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայի և Սոֆիայի միջև: Այս մասին հայտնել Է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը, նրա խոսքը մեջբերում է բուլղարական «BGNES» գործակալությունը ։
«Երկար և բարդ բանակցություններից հետո մենք սկզբունքային համաձայնության հասանք Ավստրիայի հետ Բուլղարիային և Ռումինիային Շենգենյան գոտի ընդունելու վերաբերյալ։ Նախ՝ օդային և ծովային սահմանների մասին։ Ավստրիան պարտավորություն է ստանձնել շարունակել բանակցությունները ցամաքային սահմանների շուրջ», - հայտարարել Է Բուլղարիայի վարչապետը։
Միևնույն ժամանակ, օդային և ծովային տրանսպորտի համար Շենգենին միանալու ամսաթիվը չի նշվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռումինիան Շենգենյան գոտուն կմիանա նաև օդանավակայաններում և նավահանգիստներում 2024 թվականի մարտին:
Նման որոշում է կայացվել Եվրամիության խորհրդի մակարդակով շահագրգիռ երկրների ՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Ավստրիայի ներկայացուցիչների միջև մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո