ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարենը զոհվեց խրամատում, մանկության ընկերոջ ձեռքից բռնած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարից մեզ նայող այս լուսավոր տղան Կարեն Մարտիրոսյանն է, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից։ Կարենը մեկն է այն հարյուրավոր երիտասարդներից, ով կյանքը դրեց հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, կռվեց մինչև վերջին շունչը, որ ապրի հայրենիքը։ 

Հայրը՝ Էրիկ Մարտիրոսյանը MediaHub-ի հետ զրույցում արցունքները չի կարողանում զսպել, ասում է՝ ամենադժվար բանն այն է, որ հերոս որդու մասին խոսելիս, ամենաուժեղ պահին թուլանում է․ «Կարենը մեր ուժն էր, մեր հենարանը, հիմա նրա կորստով, արժեզրկվեց անգամ ապրելը»։ 

Ընդամենը 24 տարեկան էր Կարենը։ 44-օրյա պատերազմին հոր հետ կամավորագրվելով Եղնիկներում, զինադադարից հետո, որոշել էր ծառայությունը հայրենիքին շարունակել պայմանագրային հիմունքներով, հերթափոխում էր Հաթերքի դիրքերում։ 

«Պարապած, կոփված տղա էր Կարենը, սովորական հայ տղա, որ գուցե շատերից ավելին էր սիրում հայրենիքը։ Հաճույքով էր բարձրանում դիրքեր, իսկ հանգստյան օրերին մեզ էր օգնում»,- ասում է հայրը, ափսոսանքով նշում, որ հիմա անցյալով է խոսում որդու մասին։ 

Ինքնամփոփ, ինչ-որ տեղ ամաչկոտ տղան շնորհիվ իր ֆիզիկական կարողությունների, նաև ճարպիկ էր։ Դա է թերևս պատճառը, որ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին, երբ լուրեր տարածվեցին նույն դիրքի անձնակազմի զոհվելու մասին, ծնողները սկզբում չհավատացին։ «Այդ օրը նա զանգեց ինձ, հարցրեց բոլորից։ Փոխարենը մենք մտածեինք իր մասին, նա էր անհանգստանում մեր մասին, անընդհատ խնդրում էր, որ ուշադիր լինենք։ Հաջորդ օրն առավոտյան գյուղը տարհանվում է, իսկ թեժ մարտերն այդ ուղղությամբ շարունակվում էին»,- վերհիշում է Էրիկը։ Ստեփանակերտ տարհանվելուց հետո, նույն օրը կեսօրին հաստատվում է զինադադարը, իսկ հայրը սկսում է որդու որոնումները։

«Զանգելն այդ օրերին բացարձակ հնարավոր չէր, որևէ մեկի մասին տեղեկություն իմանալու համար գնում էինք հոսպիտալներ, հիվանդանոցներ, օրերով եղել եմ մորգում, բայց անարդյունք»։

Հետո եկավ սեպտեմբերի 23-ը։ Մարտակերտից շատ դիակներ են տեղափոխել Ստեփանակերտ։ Մեր համագյուղացիներից մեկը՝ Մերուժանը, գնաց ու ճանաչեց և՛ իր եղբորը՝ Վարդանին, և՛ Էրիկի որդուն՝ Կարենին։ Նրանք ընկերներ էին, նույն դիրքում են կռվել ու միասին էլ զոհվել։ 

«Հետո իմացանք, որ ռուս խաղաղապահների հետ դիերը դիրքերից իջեցնելիս մարտական հենակետում Կարենն ու Վարդանը զոհվել են իրար ձեռքից բռնած, հավանաբար, փորձում էին իրար օգնել, բայց վնասվածքները շատ են եղել, տղերքը չեն դիմացել»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Էրիկի հոգու ցավը ոչ ոք չի կարող մեղմել։ Կարենի և Արցախի կորստով ոչ՛ հայրը և ոչ՛ մայրը դեռևս իրենց տեղը չեն գտնում. «Մարմնի ցավն ուրիշ է, հոգունը՝ ուրիշ»։ 

Սեպտեմբերյան իրադարձությունները Մարտիրոսյանների ընտանիքից խլեց նաև Էրիկի դստեր՝ Մերիի ամուսնուն։ Նա փրկարար էր Առաջաձոր գյուղի հենակետում, կրակի բաժին դարձավ սեպտեմբերի 25-ին, կնոջ խնամքին թողնելով 3 անափահաս երեխա։ Իսկ պատերազմում՝ սեպտեմբերի 19-ին զոհվեց նաև Կարենի եղբայրը, մորաքրոջ տղան՝ Էդվարդը։ 

Հայրն ասում է, որ Կարենը շատ ինքնուրույն ու նպատակասլաց երիտասարդ էր, արդեն իսկ մտածում էր ընտանիք կազմելու մասին։ «Բայց չգիտեմ, գուցե ընտրյալ ուներ, ինձ բան չի ասել։ Կարենի բոլոր երազանքները կապված էին Արցախի հետ։ Հայրենիքի ու Կարենիս կարոտն այժմ առնում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- հավելեց Էրիկ Մարտիրոսյանը։  

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular