ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստիպելու ենք իշխանությանն ինքնակամ ընդունել սխալներն ու հրաժարական տալ. Արշակ Կարապետյանի հիմնադրած շարժումը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Համահայկական ճակատ» շարժումը, որը ղեկավարում է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, հայտարարությամբ է հանդես եկել։

«Հայաստանի Հանրապետությունը դժվար ժամանակներ է ապրում։ Ցավոք, մենք այսօր պետք է արձանագրենք ոչ միայն պատմական տարածքների և ազգային հուշարձանների կորուստը, այլև մեր երկրի ինքնիշխանությունը, արդարության և լուսավոր ապագայի նկատմամբ բնակչության հավատի կորուստը։ Այս վիճակի պատճառը տարբեր մակարդակներում իշխանությունների սիրողականությունն է, պետական ​​շահերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու դավաճանությունը։

Գիտակցելով անձնական պատասխանատվությունը հայ ժողովրդի հանդեպ, մեր երկրի ու գալիք սերունդների առաջ «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիրները կայացրել են միակ ճիշտ որոշումը՝ համախմբել հայրենիքին նվիրված ուժերի ջանքերը՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ժողովրդի ինքնիշխան իրավունքները, նրա պետականությունն ու տարածքային ամբողջականությունը, պատմությունը, ավանդույթներն ու ազգային մշակույթը։

«Համահայկական ճակատ» շարժման խորհուրդն աջակցել է կազմակերպության երիտասարդական թև ստեղծելու նախաձեռնությանը։ Այս միավորի հիմնական խնդիրն է լինելու համախմբել հայ երիտասարդներին՝ մեր ժողովրդի ապագան ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կիսում են մտահոգությունը Հայաստանի ճակատագրի համար, ովքեր անտարբեր չեն մեր մեծ նախնիների թողած  երկրի ապագայի նկատմամբ, ովքեր պատրաստ են անկեղծորեն և մաքուր սրտով միանալ իրենց հայրենիքի շահերի անբարոյական ոտնահարման դեմ պայքարին միանալ «Համահայկական ճակատ» շարժմանը։ Միասին կարտահայտենք Հայաստանի ժողովրդի վերաբերմունքն այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր երկրում և իշխանությանը, որի համար անձնական շահը վեր է իր ժողովրդի շահերից։ Միասին ստիպելու ենք իշխանությանը երեսը դարձնել դեպի ժողովուրդը, ինքնակամ ընդունել սխալներն ու հրաժարական տալ։ Մենք կոչ չենք անում հերթական գունավոր հեղափոխությունների կամ գործողությունների, որոնք կարող են է՛լ ավելի մեծ վնաս հասցնել հայոց պետականությանը։

Դիմում ենք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և կառավարության պաշտոնյաներին, զինվորական անձնակազմին և բոլոր իրավապահ մարմինների աշխատակիցներին, ովքեր անտարբեր չեն հայրենիքի ճակատագրի նկատմամբ, ովքեր գնահատում են իրենց պատիվն ու արժանապատվությունը. պաշտպանեք Օրենքն ու Արդարությունը։

Մեր կարգախոսը. «Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են։ Մեր գործը ճշմարիտ է»,- ասվում է հայտարարությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular