ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասագիրք գրելը փաշինյանական վարչախմբի խելքի բանը չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը տևական ժամանակ է ինչ լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել դպրոցական դասագրքերի պատճառով։ Խոսքը մասնավորապես մեծ աղմուկ հանած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի մասին է։ Մինչ բազմաթիվ փորձագետներ, կրթության մասնագետներ և պատմաբաններ փաստում են, որ Սմբատ Հովհաննիսյանի միայնակ հեղինակած դասագրքում խնդիրներ կան, հայ առաքելական եկեղեցին էլ իր լուրջ վերապահումներն ունի գրքում առկա պատմական խեղաթյուրումների վերաբերյալ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է, թե հարգում է եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չեն և համամիտ չեն։ «Կրթության կազմակերպումը պետության գործն է»,-հայտարարել է նախարարը։

Իհարկե, Հայաստանն աշխարհիկ պետություն է և պետությունն ինքը պետք է կազմակերպի կրթությունը, սակայն դասագիրք գրելը շատ ավելի լուրջ գործ է, որպեսզի հանձնարարվի միայն մեկ մարդու։ Ի դեպ, նոր մանրամասներ են հայտնի դառնում դասագրքերի պատրաստման գործընթացում, բանն այն է, որ դասագրքեր գրելու համար պետությունը զգալի միջոցներ է տրամադրել այսպես կոչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամին, և այդ հիմնադրամն էլ գրեթե 3 տասնյակ գրքերի պատրաստումն է իրականացրել։ Ընդ որում շատ դեպքերում ակնհայտ է, որ անհրաժեշտ չափորոշիչները չեն պահպանվել։ 7-րդ դասարանի պատմության գրքի խմբագիրը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Կարապետյանն է, որը նույն դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կինն է, այսինքն, ամուսինը գրել է, կինը՝ խմբագրել։ Մինչդեռ հարկավոր էր, որ պատմության գիրքը խմբագրեր մասնագիտությամբ պատմաբան, որն իր նկատառումներն ու դիտողությունները կհայտներ, այլ ոչ թե խնդիրներ կհարուցեր։

Նույն 7-րդ դասարանի մեկ այլ Հասարակագիտություն առարկայի դասագիրքն էլ գրել է «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը, իսկ խմբագիրը կրկին նրա կինն է՝ Երևանի ավագանու նախկին անդամ Սաթենիկ Մկրտչյանը։ Այս դեպքում գործ ունենք «ընտանեկան կապալի» հետ և մարդիկ հսկայական միջոցներ են վերցնում պետությունից դասագրքեր գրելու, միջոցները փոշիացնում են, իսկ երեխաներին բաժին է հասնում խնդրահարույց, գիտական և կրթական առումներով թերի դասագրքեր։ Կրթության նախարարն էլ կրծքով պաշտպանում է այդ դասագրքեը գրողներին։ 

Նարե Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular