ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ձախողվեց նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ հետապնդումներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չորս տարի ձգված դատաքննությունից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա իսկ միջնորդությամբ, ընդ որում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիլբեկյանը հաշվի է առել, որ գործող վաղեմության ժամկետը վաղուց ավարտվել է և այսպես, թե այնպես երկրորդ նախագահին հնարավոր չէր ազատազրկման դատապարտել խոշոր կաշառքի մեղադրանքով։

Վաղեմության ժամկետն ավարտվել էր դեռ մայիսին, սակայն Ռոբերտ Քոչարյանը պահանջել էր շարունակել դատաքննությունը և իրեն արդարացնել՝ նշելով, որ տխրահռչակ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք չի վերցրել։ Ի վերջո փաստաբաններն ու Քոչարյանն ինքը համաձայնվել էին ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, քանի որ Հայաստանի գործող իշխանություններն այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ տևական ժամանակ Քոչարյանը չէր կարողանում թե՛ լքել հանրապետության տարածքը և թե՛ ֆինանսական սահմանափակումների մեջ էր հայտնվել։

Հիշեցնենք, որ 2020 թվականին մոտ 2 միլիարդ դրամ հավաքվեց, որպես գրավ վճարելու քրեական դտարանին, ինչից հետո էլ Քոչարյանին ազատ էին արձակել։ Փաստացի, ամենևին չցանկանալով խախատել ոչ երկրորդ նախագահի, ոչ էլ որևէ մեկի անմեղության կանխավարկածը, պետք է փաստենք, որ Հայաստանի գործող իշխանություններն այդպես էլ չեն կարողացել կատարել իրենց տված կարևորագույն խոստումներից մեկը։ Նախկինում կատարված և իրենց կողմից թմբկահարվող թալանի գործերով մեղադրվողներին պատասխանատվության ենթարկել, ընդ որում 2018 թվականի այսպես կոչված հեղափոխության շարժիչ ուժերից մեն էլ հենց նախկիններին պատասխանատվության ենթարկելու կոչերն էին։

Նախկիններից ոչ ոք մինչ օրս քրեական պատասխանատվության չի ենթարկվել, հաշվի չառնելով մի քանի ամիս բանտում անցկացրած ժամանակը։ Գրեթե մեծամասամբ, կամ արդարացվել են, կամ էլ քրեական գործերն այժմ ընթանում են դատարաններում և նրանց ճակատագիրը խիստ անորոշ է։ Արդյոք փաշինյանական իշխանությունը ինչ-ինչ պայմանավորվածությունների է հանգել «նախկինների» հետ, թե պարզապես իրենց դիլետանտության պատճառով չեն կարողանում կատարել իրենց իսկ տված խոստումները, բարդ է ասել։ Ցանկացած պարագայում Փաշինյանի զոմբի զանգվածը պետք է որ իրեն չափազանց խաբված զգա։

Նաիրա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular