ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորի ավագանու անդամը նոր ընտրություններ անցկացնելու առաջարկ է անում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը նոր ընտրություններ անցկացնելու առաջարկ է անում։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վանաձոր համայնքի ավագանու հարգելի գործընկերներ,

Տևական ժամանակ է, որ մենք պարտավոր ենք ընտրել Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար, սակայն օրենսդրությամբ մեր վրա դրված պարտականությունը պարզապես չենք կատարում։ Հիշեցնելու համար նշեմ, որ դատական արգելանքը, որի հետևանքով մենք ոչ իրավաչափ եղանակով զրկված էինք համայնքի ղեկավար ընտրելու՝ վանաձորցիների կողմից մեզ պատվիրակված իրավունքից՝ վաղուց վերացել է։ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու իրավունքը ոչ թե ավագանուն է պատկանում, այլ՝ վանաձորցիներին, իսկ ավագանու համար համայնքի ղեկավար ընտրելը պարտականություն է, որը ստանձնել ենք հենց վանաձորցիների ուղիղ քվեարկություն-հանձնարարությամբ։

 

Օրենսդրական և դատական աճպարարություններով գործող իշխանությանը հաջողվել է երկու տարի մեզ արգելել իրացնելու վանաձորցիների քվեն, սակայն դատական վերջին ատյանի կողմից վերջնականապես լուծվեց նաև այս խնդիրը և այլևս մենք ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք հրավիրել ավագանու առաջին նիստը և ընտրել համայնքի ղեկավար։ Սա չանելն օրենսդրության խախտում է, որը, ինչպես տեսնում ենք, տևական ժամանակ է տեղի է ունենում։

Հետևաբար, եթե մենք ի զորու չենք կատարելու վանաձորցու հանձնարարությունը մեզ, այն է ընտրել համայնքի ղեկավար, ապա պետք է համարենք և ընդունենք, որ անզոր ենք և ոչ լեգիտիմ, իսկ այդ դեպքում՝ մեր գործունեությունն ավագանու այսպիսի կազմով չի կարող շարունակվել։ Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի վանաձորցին որոշի, թե մեզանից ով ինչով պետք է զբաղվի ապագայում։ Վանաձորցին պետք է որոշի, թե մեզանից ով է արժանի լինել ավագանու կազմում, և ով է անցնող տարիներին կորցրել վստահությունը։

Նշվածի միակ լուծումը նոր ընտրություններն են, քանի որ համայնքային կյանքը կանոնակարգելու և բարելավվելու վանաձորցու կամքը չի կարող արտայահտվել որևէ կառավարության կամ դրա ղեկավարի կամայականությամբ։ Վանաձորցին ինքն է իր քվեի տերը և իզորու է ինքնուրույն ընդունելու որշումներ։

Վանաձոր համայնքի ավագանու խմբակցության ղեկավարներ, ավագանու հարգելի անդամներ, այս պահից համարեք, որ որպես «Հայրենիք» խմբակցության ղեկավար՝ պաշտոնապես դիմում եմ ձեզ, յուրաքանչյուրիդ, առաջարկելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ընտրվի վանաձորցիների մեծամասնության վստահությունը վայելող քաղաքապետի թեկնածուն կամ Վանաձորում կայանան համայնքի ավագանու նոր ընտրություններ, և այդպիսով հնարավոր լինի վանաձորցուն վերադարձնել իր քվեն։

Հայտարարում ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկումներ ժողովրդավարությունը և սահմանադրականությունը Վանաձորում վերականգնելու հարցի շուրջ։ Ունենք համոզմունք, որ խնդիրը պետք է լուծվի Վանաձոր համայնքի բոլոր խմբակցությունների ավագանիների ջանքերով, ուստի ակնկալում եմ Վանաձոր համայնքի բոլոր խմբակցությունների պաշտոնական արձագանքը սույն կոչիս։

Հարգանքներով՝ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյան

Հավելեմ, որ սույն նամակը ուղարկել եմ նաև Վանաձոր համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարների էլեկտրոնային հասցեներին»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular