ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է ՌԴ-ին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս պետք է ձևակերպումներին ուշադիր լինել և չառաջնորդվել պարզունակ գնահատումներով: Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այլ բան է, որ տարբեր խնդիրների մասին բարձրաձայնումներ եղել են։ Եթե ասեք, օրինակ, ռուսական պետական հեռուտաալիքներով քննադատվում են Հայատանի իշխանությունները, հայկական եթերով քննադատվում է Ռուսաստանի այսինչ քաղաքականությունը, ես գուցե համաձայնեմ կամ բանավիճեմ, բայց պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»,- լրագորղի հարցին ի պատասխան ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով հայկական կողմի դժգոհություններին, որոնք առնչվում են  ռուսական կողմին, Միրզոյանը նշեց. «Երբեք չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, որոնք վերաբերում են առաջին հերթին երկկողմ ռուսական, նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ունեցած ակնկալիքների և այդ ակնկալիքների արդարացմանը կամ չարդարացմանը: Այդ խնդիրները եղել են, այդ խնդիրները մենք տեսել ենք և՛ այն դեպքերում, երբ ՀՀ սահմաններն են խախտվել, ու ՀՀ ինքնիշխան տարածքներն են հայտնվել օկուպացիայի տակ, և՛ այն ԼՂ-ում խաղաղապահների գործունեության կամ անգործության դեպքերում, ու բազմաթիվ այլ, այդ թվում՝ որոշակի տնտեսական հարցերում:

Հիմա ունեցե՞լ ենք մենք այս խնդիրները, ունեցե՞լ ենք այս ակնկալիքները ՀԱՊԿ-ից: Այո՛, ունեցել ենք: Այդ ակնկալիքների չբավարարման հետևանքով բարձրաձայնե՞լ ենք դրա մասին: Այո՛, բարձրաձայնել ենք, խոսել ենք դեռ քանի տարի առաջ ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման մասին, և ինչ-որ պահի, այս կամ այն հանգամանքից ելնելով, մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում պահել ենք այն աստիճանի վրա, որն ադեկվատ ենք համարել ՀԱՊԿ-ում ընթացող գործընթացներին կամ ՀԱՊԿ-ի կողմից ծավալվող գործունեությանը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու որոշմանը, Միրզոյանը ընդգծեց, որ երբևէ չի եղել, որ ԵԱՏՄ-ի մասով լինի նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին եղել է ՀԱՊԿ-ի պարագայում:

«Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել ՀՀ-ի պարագայում»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular