ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական բյուջեի կապիտալ ծախսերն այս տարի ևս կթերակատարվեն․ Վերլուծություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Այսպես՝

Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին բավական տատանողական է դարձել, և հաճախ պայմանավորված է լինում միանգամյա և կարճաժամկետ գործոններով: Հաշվի առնելով նախորդ տարվա բարձր աճ ապահովող գործոնների աստիճանաբար ավելի փոքր նպաստումը ՏԱՑ-ին՝ վերջինիս աճի տեմպը դանդաղում է աստիճանաբար: Սակայն նոյեմբերին տեղի են ունեցել նոր զարգացումներ, ինչի արդյունքում ՏԱՑ-ը կտրուկ աճել է՝ նախորդ ամսվա 6.0 տոկոսից հասնելով 11.2%-ի: Նոր զարգացումները վերաբերում են ոսկերչական արտադրատեսակների արտադրության գործունեության տեսակով արձանագրված շուրջ 13.7 անգամ աճին:

Չնայած արդյունաբերության աճի տեմպի կտրուկ արագացմանը՝ ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգիչ մնալ: Պատճառը հիմնականում կայանում է նրանում, որ բարձր աճն ապահովվել է ոսկերչական արտադրատեսակների արտադրության գործունեության տեսակով արձանագրված շուրջ 13.7 անգամ աճի հաշվին, մինչդեռ ՀՀ արդյունաբերության համար կարևոր այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սննդի, խմիչքների, հագուստի արտադրությունը, շարունակում են անկում ունենալ: Այս ուղղությամբ հաճախ խոսվում է փոխարժեքի արժևորման մասին՝ որպես ենթաոլորտների անկման հնարավոր պատճառ: Սակայն վերջինիս զուգահեռ, անհրաժեշտ է նաև ոլորտի պետական աջակցության ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա առնվազն դանդաղեցնել անկման տեմպերը:

Պետական բյուջեի կապիտալ ծախսերն այս տարի ևս կթերակատարվեն: Հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով իրականացվել է ընդամենը 340.6 մլրդ դրամի չափով կապիտալ ծախսեր (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), որն ավելի փոքր է նույնիսկ հունվար-սեպտեմբեր ամիսների պլանից՝ 387.9 մլրդ դրամից (իսկ ըստ ճշտված պլանի՝ 414.8 մլրդ դրամից): Տարեկան պլանը կազմում է 558.0 մլրդ դրամ, որը բավական բարձր է՝ հաշվի առնելով փաստացի ցուցանիշները, ինչը նշանակում է, որ տարվա կտրվածքով արձանագրվելու է էական թերակատարում:

Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող գումարների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ շարունակում է մնալ ցածր մակարդակում` հիմնականում արտահոսքի աճի հետևանքով: 2023թ. հոկտեմբերին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 125 մլն ԱՄՆ դոլար՝ էապես ցածր լինելով տարեսկզբի և նախորդ տարվա վերջին ամիսների ցուցանիշներից: Հունվար-հոկտեմբեր ամիսներին դեպի ՀՀ փոխանցված գումարների զուտ ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես բավական ցածր է, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտարժութային միջոցների արտահոսքի աճով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular