ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի իշխանությունները պիտի հայտարարեն, որ չեղարկում են հրամանագիրն ու պայքարելու են մինչև վերջ. Թևան Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը ոչ թե Սամվել Շահրամանյանի դեմ է արշավ սկսել, այլ՝ հայ ժողովրդի։ Երբ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող, իսկ եթե դա հայ ժողովրդի պահա՞նջն է. չէ՞ որ բոլոր հարցումները ցույց են տալիս՝ հայ ժողովուրդն Արցախը չի պատկերացնում Ադրբեջանի կազմում, հիմա էլ որ պարզվի՝ մեծամասնությունը կողմ է, որ Արցախի ինստիտուտները պահպանվեն, ի՞նչ է անելու Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը,-Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«Իշխանությունը թիրախավորել է Շահրամանյանին, որովհետև իրենց այդպես հեշտ է, բայց գլխավոր նպատակը Արցախի փրկության գաղափարը ոչնչացնելն է, իրենք Արցախ անունը չեն ուզում լսել, Շահրամանյանին իբրև Արցախի նախագահի են թիրախավորում. սիմվոլիզմի դեմ է իրենց պայքարը։

Ես գիտեմ, որ մտահոգ մարդիկ գնում են Արցախի ներկայացուցչություն, զրուցում են, հորդորում են. մարդիկ անում են այնքան, որքան կարող են անել, փորձում են։ Այլ հարց է, որ այդ ամբողջը պիտի համակարգված լիներ, խոսք պիտի ասեին Սփյուռքի կուսակցությունները, ինստիտուտները, Հայ առաքելական եկեղեցին, որովհետև մյուս կողմում անսպառ ռեսուրսներ ունեցող իշխանությունն է, որն առանձին մարդկանց ճնշում է բերետավորներով, մյուսներին՝ կալանավորելով, կեղծ պարսավանքի արշավով»։

Թևան Պողոսյանն ընդգծում է՝ Արցախի իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր, դատական, միասնաբար պիտի հայտարարեն, որ չեղարկում են այդ պայմանագիրն ու  պայքարելու են մինչև վերջ։

Քաղաքագետի գնահատմամբ՝ իշխանությունը հերթական պարտությանն է տանում հայ ժողովրդին։ «Քանի-քանի անգամ ենք ասել, որ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, պարտված բանակցողին բանակցային սեղանի շուրջ  ծեծելու են՝ առանց շունչ քաշելու հնարավորություն տալու։

Ալիևը գրիչը դրել է պարտված բանակցողի՝ Փաշինյանի ձեռքում. հիմա Արցախի լուծարում են պահանջում, վաղն այսպես կոչված անկլավներն են պահանջելու, հետո պահանջելու են Երևանն անվանափոխել»։

 Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular