Տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 26-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, սահմանված կարգի համաձայն, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Կ․Հ․-ի մոտ տեսակցության եկած քաղաքացուհի Հ․Ա․-ին։ Հայտնել է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Արդյունքում՝ վերջինիս բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։