ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն և Երևանը գնում են խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ. Կրեմլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն և Երևանը գնում են խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, հուսով ենք, որ այն կկնքեն որքան հնարավոր է շուտ. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք իսկապես հայտարարում ենք, որ երկրները գնում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Իհարկե, ոչ որակի հաշվին։ Ուստի մենք բոլորի հետ միասին սպասում ենք այս աշխատանքին։ Հիմնական բանն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմից՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում, և, իհարկե, մենք սատարում ենք դրան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սանկտ Պետերբուրգում բանակցություններ չեն վարել, բայց բոլորը ոտքի վրա կարճ շփումների հնարավորություն են ունեցել. պարզաբանել է Պեսկովը։

«Ոչ, նրանք երեկ բանակցություններ չեն վարել, բայց նման իրադարձությունները և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ի թիվս այլոց, միշտ լավ հնարավորություն են տալիս կարճատև շփումների համար, այս անգամ էլ այդպես եղավ, բոլորը հնարավորություն ունեցան շփվելու միմյանց հետ ոտքի վրա», - ասել է Պեսկովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular