Նոր արտոնություն Մոլդովայում աշխատել ցանկացողների համար․ մանրամասներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են աշխատել Մոլդովայում, կկարողանան դա անել առանց աշխատանքի հատուկ թույլտվություն ստանալու։ Այս մասին հայտնել է Մոլդովայի էկոնոմիկայի նախարարությունը, գրել է Sputnik Մոլդովան։
Այս արտոնությունը հասանելի կլինի նաև Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և 15 այլ երկրների քաղաքացիների համար։