ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանն ու Հայաստանը շարժվում են դեպի ռազմավարական գործընկերությո՞ւն. The National Interest

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ խոսքը վերաբերում է Հնդկաստանի աշխարհաքաղաքական մանրևրներին, համաշխարհային ռազմավարական հանրությունը զգում է, որ Հնդկաստանը գործում է իր հնարավորությունների սահմանաչափից ավելի քիչ՝ հիմնականում սահմանափակված Հարավային Ասիայում, գրում է The National Interest-ը:

Մինչև վերջերս Հնդկաստանի ռազմավարական հաշվարկը հիմնականում սահմանափակվում էր Պակիստանով և Չինաստանով: Նրա տարածումը դեպի արևմտյան աշխարհ հիմնականում տնտեսական և մշակութային էր: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Դոկլամում և Գալվանում չինական ներխուժումները վատթարացրին Հնդկաստան-Չինաստան հարաբերությունները, իսկ Քաշմիրի հակամարտությունում ներգրավվեց Թուրքիայի պես արտատարածաշրջանային դերակատարը, Հնդկաստանի արտաքին քաղաքականության տեսլականը, մոտեցումը և ռազմավարական հաշվարկները ընդլայնվեցին Հարավային Ասիայի սահմաններից դուրս:

Հնդկաստանի և Հայաստանի՝ հեռավոր հարավկովկասյան երկրի համագործակցությունն այս նոր փոփոխության մի մասն է, գրում է աղբյուրը:

Վերջին երեք տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանին զենք մատակարարող խոշոր երկիր։ Պաշտպանության ոլորտում խոշոր գործարքները ներառում են Pinaka բազմափողանի հրթիռային կայանքների, 40 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր SWATHI զենքի տեղորոշման ռադարների, հակատանկային հրթիռների  զինամթերքի և 155 մմ հրանոթների վաճառք:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում The National Interest-ի զրուցակիցները հայտնել են, որ Հայաստանը շահագրգռված է ավելի շատ պաշտպանական գործարքներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի և միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռների մասով։ 

Պարբերականը նկատում է, որ մինչև 2020 թվականի պատերազմը Հնդկաստանը քիչ թե շատ հստակ դիրքորոշում ուներ՝ աջակցելով Հայաստանին Ադրբեջանի տարածքային ագրեսիայի դեմ։ Թուրքիայի և Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին ավելի էական դարձրեց Հնդկաստանի կողմից Հայաստանին աջակցելը։ 2017 թվականին Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են եռակողմ համաձայնագիր՝ պաշտպանական և ռազմավարական կապերը զարգացնելու համար: Հատկանշական է, որ Ադրբեջանը Քաշմիրի հարցում իր աջակցությունն է հայտնել Պակիստանին, իսկ Հայաստանը՝ Հնդկաստանին։

Բացի Թուրքիային և Պակիստանին հակակշռելուց, Հնդկաստանը նաև դիտարկում է Հայաստանին որպես հանգուցային կետ՝ ընդլայնելու իր ռազմավարական և տնտեսական կապը դեպի Հարավային Կովկաս: Այս տարածաշրջանում Դելիի ամենակարևոր շահերը կապված են կապի ռազմավարական նախագծերի հետ: Հնդկաստանի հետաքրքրությունը «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի նկատմամբ է, որի մաս է կազմում Հայաստանը:

Հայաստանը բնական ընտրություն է Հնդկաստանի համար, քանի որ Ադրբեջանը համագործակցում է Պակիստանի և Թուրքիայի հետ: Հաշվի առնելով վերը նշված զարգացումները՝ ողջամիտ է եզրակացնել, որ Երևանն ու Նյու Դելին շարժվում են դեպի ամուր ռազմավարական գործընկերություն։

Սակայն Հարավային Կովկասում գլոբալ տերությունների աճող ներգրավվածությունը կարող է խոչընդոտել Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելուն։ Ադրբեջանի հետ պատերազմին Ռուսաստանի թույլ արձագանքից հետո Հայաստանի կողմից զգալի տեղաշարժ է նկատվում դեպի Միացյալ Նահանգներ, ինչը անհարմարավետություն է պատճառում Մոսկվային: Վերջին Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ժամանակ Հնդկաստանը ստիպված էր դիմակայել արևմտյան տերությունների հսկայական ճնշմանը Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու համար: Հաշվի առնելով Հնդկաստանի հակակրանքը դաշինքների հանդեպ՝ Նյու Դելին կխուսափի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի մեկ այլ ճակատում հայտնվելուց:

Բացի այդ, Հնդկաստանի ամուր կապերը Իսրայելի՝ Իրանի ոխերիմ թշնամու, և Իրանի ամուր կապերը Չինաստանի՝ Հնդկաստանի ոխերիմ թշնամու հետ, Հնդկաստանի համար ավելի ու ավելի դժվար կդարձնեն Ռուսաստանի և Իրանի գլխավորած «Հյուսիս-Հարավ» նախագծում իր ներգրավվածությունը շարունակելը: Հնդկաստանի համար ամենավատ սցենարը լինելու է «Հյուսիս-Հարավ»-ի անցումը Ադրբեջանի տարածքով։ Հետևաբար, կարելի է պնդել, որ Հարավային Կովկասում տիրող անորոշության և անկայունության պայմաններում Հնդկաստանը կնախընտրի առաջ շարժվել Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով` հատուկ ուշադրություն դարձնելով պաշտպանական գործարքներին և տնտեսական կապերին, եզրափակում է պարբերականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular