ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալիայում փոթորկի հետևանքով 9 մարդ է զոհվել. շուրջ 123,000 տուն մնացել է առանց էլեկտրականության

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում փոթորկի հետևանքով 9 մարդ մահացել է, ավելի քան 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է 9News-ը։

«Ներկայումս շուրջ 123,000 տուն մնացել է առանց հոսանքի այն բանից հետո, երբ քամին ծառեր է տապալել», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Քվինսլենդի վարչապետ Սթիվեն Մայլսը նահանգը պատուհասած փոթորիկը որակել է որպես «աննախադեպ», որի հետևանքով հարյուրավոր տներ են տուժել շրջանի հարավ-արևելքում:

«Սա առաջին անգամն է, երբ մենք տեսնում ենք այնպիսի ուժեղ փոթորիկ, որը տապալում է բետոնե կոմունալ սյուները», - ասել է Մայլսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular