ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Կարդու վիսկի

ՖՈՏՈ

Անկասկած, վիսկին իսկապես տղամարդկային խմիչք է: Բոլոր ժամանակներում այն ​​ստեղծվել է տղամարդկանց կողմից և տղամարդկանց համար: Այնուամենայնիվ, կա մեկ զարմանալի բացառություն: Կարդու հայտնի և հարգված վիսկիի ակունքներում  կին է եղել: Դա բավականին ուշագրավ փաստ է նաև այն պատճառով, որ այդ վիսկու թորման գործարանը հիմնադրվել է 1811 թվականին, երբ նույնիսկ լուսավորված Մեծ Բրիտանիայում կանայք շատ սահմանափակ իրավունքներ ունեին։

Արդարության համար պետք է ասել, որ բրենդը ի սկզբանե  գրանցել է շոտլանդացի ձեռնարկատեր Ջոն Քամինգը։ Լիցենզիան ստացել է 1824 թվականին, բայց մինչ այդ 13 տարի եղել է այդ ըմպելիքի գաղտնի արտադրություն, և դա ղեկավարել է Ջոնի կինը՝ Հելենը, ով էլ զբաղվում էր թորումով։

Այսպիսով, հերթով: 1811 թվականին, երբ թունդ ալկոհոլի գաղտնի արտադրությունը շատ տարածված երևույթ էր ողջ Շոտլանդիայում, Քամինգ ընտանիքը նույնպես որոշեց զբաղվել դրանով։ Այդ նպատակի համար երկար ժամանակով վարձակալվել էր ֆերմա, որտեղ բուռն գյուղատնտեսական գործունեություն էր ծավալված, այդ թվում վիսկու ապօրինի արտադրության։ Այդ օրերին բոլոր «ապօրինի թորողների» գլխավոր խնդիրը ակցիզային պաշտոնյաներն էին, որոնք սովորություն ունեին հայտնվել առանց նախազգուշացման։ Ջոն և Հելեն Քամինգները, ինչպես և մնացած «թորողները», հմտորեն թաքցնում էին արտադրության բոլոր հետքերը, բայց չնայած դրան 13 տարվա ընթացքում Ջոնին երեք անգամ մեղադրվել է վիսկիի անօրինական արտադրության մեջ: Սակայն ամեն անգամ, պահանջվող տուգանքը վճարելուց հետո, ընտանիքը վերադառնում էր իր նախկին գործին։ Հենց այդ տարիներին է Հելենը հասցրել կատարելության իր վիսկիի թորման գործընթացը։

1824 թվականին Cardhu թորման գործարանը լիցենզիա է ստացել, և Հելեն Քամինգը շարունակել է օրինական կերպով արտադրել իր ըմպելիքը: Նա մահացել է 97 տարեկանում և մինչև 93 տարեկանը մասնակցել է թորմանը։ 1872 թվականին Հելենի Էլիզաբեթ հարսն է ստանձնել գործարանի գործերը։ Այսպիսով, Cardhu վիսկին ստեղծվել է ոչ միայն կնոջ կողմից, այլ նաև հենց կանայք են գլխավոր դերը խաղացել այդ ապրանքանիշի անկախ գոյության ընթացքում։ Հենց Էլիզաբեթն է կառուցել նոր մեծ արտադրամասեր և  Կարդու վիսկին հասցրել մեծ շուկա։

Թորման արտադրությունը հաջողությամբ զարգացել է և 1893 թվականին, շատ շահավետ պայմաններով, վաճառվել է Johnnie Walker ընկերությանը, որի սեփականությունն էլ մնում է մինչ օրս: Պայմանագրի պայմաններից մեկն այն էր, որ Johnnie Walker վիսկիի յուրաքանչյուր խառնուրդում ավելի շատ պարունակվի Cardhu վիսկի: Այդ պայմանը դեռ խստորեն պահպանվում է, և Cardhu վիսկիի մեծ մասն օգտագործվում է հենց Johnnie Walker-ի ստեղծման համար:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular