ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տասնյակ հայեր չորրորդ Ամանորն են դիմավորում Բաքվի բանտերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոտենում է 2024 թվականը, և արդեն 4-րդ տարին է, որ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ խոշտանգումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում։ Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձավ 32 գերի, պաշտոնական տվյալներով ևս 23 հայ դեռ ադրբեջանական գերության մեջ է։ Իրավապաշտպանների տվյալներով, սակայն, ևս 80-ից ավելի անձինք են գտնվում ադրբեջանական բանտերում, որոնց ճակատագիրը պարզելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։

Գերությունից վերադարձածների թվում չէ լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանը, որը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման որպես միջազգային ահաբեկիչ։ Նրա անունը կար ադրբեջանական կողմի նախնական ցուցակում, որը հրապարակվել էր դեկտեմբերի 7-ին, բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ՝ հանվել էր ցուցակից։ Ադրբեջանական բանտում են գտնվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները. նախկին երեք նախագահներ, պաշտպանության բանակի հրամանատար և փոխհրամանատար, նախկին պետնախարար, արտգործնախարար, Ազգային ժողովի նախագահ։ Բոլոր այս մարդկանց ադրբեջանական գերությունից հանելու ջանքեր գործադրում են միայն իրավապաշտպանները։

Հայաստանի գործող իշխանությունները վաղուց արդեն ձեռք են քաշել նրանցից, իսկ գերիների ազատման թեման էլ ընդամենն օգտագործում են սեփական փիար կամպանիայի համար, ինչպես դա եղավ 32 գերիների վերադարձի դեպքում։ Իշխանությունների քայլերը բացարձակ որևէ տրամաբանության չեն ենթարկվում։ Փաշինյանական վարչախումբն առանձնապես ջանքեր չի գործադրում նույնիսկ այդ մարդկանց հարցը միջազգային ատյաններում չի բարձրացնում՝ ներկայացնելու իրական խնդիրները, ինչը հերթական անգամ վկայում է, որ գործ ունենք ապիկար և դավաճանական մի խունտայի հետ, որի միակ նպատակը սեփական իշխանության երկարաձգումն է, այլ ոչ երբեք խոշտանգվող հայ ռազմագերիներին ազատ արձակելը։

Աննա Կապատետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular