ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն անում է խաղաղությանը նպաստող քայլեր, մենք դա տեսնում ենք. Ալեն Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշ տեղերում էլ Հայաստանի զինված ուժերն են գտնվում այն տարածքներում, որտեղ Խորհրդային Ադրբեջանի ժամանակահատվածում գտնվել են ադրբեջանցիները, ուստի սահմանազատման հանձնաժողովն աշխատում է նաեւ այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես է հնարավոր խաղաղության պայմանագիր կնքել, երբ Ադրբեջանը մտադիր չէ հետ քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքներից:

«Բայց բնական է, որ երբ մենք հայտարարել ենք 29 800 քկմ-ի մասին եւ համապատասխան համաձայնություն ենք ձեռք բերել աշխարհի ամենակարեւոր մայրաքաղաքներում, նաեւ Ադրբեջանի նախագահն է ներկա գտնվել եւ նույնպես համաձայնել է,  դա հենց այն մասին է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան այն տարածքներից, որտեղ ներխուժել են: Եւ այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք նույնպես պետք է այդ նույն տրամաբանությամբ դուրս գալ»,-ասաց նա:

Հարցին՝ մեզ համար սկզբունքային հա՞րց, որ նախ դուրս գան մեր տարածքներից, նոր խաղաղության պայմանագիր կնքվի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Հիմա մեզ համար սկզբունքայինը խաղաղություն բերելն է, խաղաղության պայմանագիրը ստորագրելը: Սկզբունքների մեծ մասն արդեն քննարկված է, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ մինչեւ նոր տարի նաեւ մեր առաջարկները հետ ուղարկենք: Այսինքն հնարավորինս արագ արձագանքենք, պրոցեսը շարունակվում է, այն դրական դինամիկա ունի:

 

Իրենք նաեւ ասում են, որ մենք նկրտումներ ունենք իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Հիմա արդյոք Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ Հայաստանը մի օր չի հարձակվելու իր վրա եւ գնա հասնի Բաքու, ինչպես ասում էին մեզ մոտ որոշ ճոռոմ մարդիկԱյդ ճոռոմախոսությունը բերեց այն ամեն ինչին, ինչին առերեսվեցինք 30 տարի անց: Մեզ համար կա մի իրականություն, իրենց համար կա մի այլ իրականություն, որոնք հայելային իրար շատ նման են, դրա համար կա խաղաղության գործընթաց, որը մենք տանում ենք առաջ»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ադրբեջանական կողմից նույնպես կա նման ցանկություն, ինչը իրենք տեսնում են ոչ միայն խոսքով, այլեւ քայլերի առումով. «Մենք պետք է գնանք այդ ուղղությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular